05 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

6 հոգու սպանության մեջ կասկածվող զինծառայողը հայտնաբերվել է. Galatv

Galatv.am-ը հայտնում է, որ ՇՄ Բայանդուր գյուղի մոտակայքում ռուս սահմանապահների կողմից հայտնաբերվել է հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը Մյասնիկյան 188 տանը տեղի ունեցած դաժան սպանության գործով հիմնական կասկածյալ Վալերի Պավելի Պերմյակովը: Այդ մասին լրատվամիջոցին հայտնել է Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա փորձել է հատել հայ-թուրքական սահմանը: Ըստ Րաֆֆի Ասլանյանի սահմանապահները ճանաչել են վերջինիս. “Նա հիմա ռուսների մոտ է, բռնել են, տարել են”,-ասաց դատախազը:

Հիշեցնենք, որ գյումրեցի Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի վեց անդամները հունվարի 12-ի առավոտյան սպանվել էին գլխից ստացած հրազենային վիրավորումից:

Դաժան սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն էր:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ