08 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Ցնցված ենք ու սգում ենք. ՌԴ դեսպանատուն

 Ցնցված ենք Գյումրիի դաժան ողբերգությունից. սգում ենք հայ ժողովրդի հետ միասին: Ասվում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան տարածած հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է. “Ցավակցում ենք մահացածների հարազատներին եւ մտերիմներին: Այս դաժան հանցագործությունն իրագործողները պետք է արժանանան ամենախիստ պատժի:

Ներկայումս Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինները իրականացնում են անհրաժեշտ քննչական գործողությունները, որոնց նպատակը տեղի ունեցածի օբյեկտիվ եւ համակողմանի հետաքննությունն է:

Քննչական խմբերը համակարգում են իրենց ուժերը՝ Հանրապետության տարածքում 102-րդ ռազմաբազայի տեղակայման պայմանների մասին համաձայնությանը համապատասխան”:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ