Կայացավ պետական ոլորտի ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շահառուների վիճակահանությունը
Այսօր ՀՀ քաղաքաշինության նախարարությունում կայացավ ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 1115-Ն որոշմամբ հաստատված պետական ոլորտի ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի բնակարանների վիճակահանությունը: Վիճակահանությանը մասնակցում էին նշված բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան ձեռք բերելու հավակնորդ պետական ծառայողները: Հիշեցնենք, որ կառավարության […]





































