Սերժ Սարգսյանը մասնակցել է ԵՊՀ խորհրդի տարեվերջյան նիստին
ՀՀ Նախագահ, Երևանի պետական համալսարանի խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում մասնակցել է ԵՊՀ խորհրդի նիստին: Տարեվերջյան նիստում քննարկվել և հավանության է արժանացել 2013/2014 ուսումնական տարվա ԵՊՀ գործունեության վերաբերյալ ռեկտորի հաշվետվությունը. հաստատվել են 2013/2014 ուսումնական տարվա ԵՊՀ գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների և ԵՊՀ 2010-2014թթ. զարգացման ռազմավարական ծրագրով հաշվետու ժամանակաշրջանում նախատեսված գործողությունների կատարողականները: […]





































