Սերյոժա Ավետիսյանի վիճակը կտրուկ վատացել է. news.am
Գյումրիում հունվարի 12-ի գիշերը դաժանորեն սպանված ընտանիքի 6 ամսական Սերյոժա Ավետիսյանի վիճակը կտրուկ վատացել է: Այս մասին հայտնել են NEWS.am-ի աղբյուրները: Աղբյուրի փոխանցմամբ, երեխայի վիճակի վատացման պատճառով գլխի վիրահատություն պետք է արվի: Բժիշկները պատրաստվում են սկսել վիրահատությունը: Այն կատարելու է Սանկտ Պետերբուրգից հրավիրված հայտնի պրոֆեսոր Վիլյամ Խաչատրյանը: Առավել մանրամասն՝ սկզբնաղյուր լրատվամիջոցում:





































