06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀՀ-ն, Արցախը եւ Սփյուռքը պետք է միասնական լինեն հատկապես երկու հարցում

Հունվարի 26-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀ Ազգային ժողովի եւ Կիպրոսի
Հանրապետության ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության
միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է
Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի
Կիպրոսի պետական հանձնաժողովի համանախագահ Արտո Տավիթյանի հետ:

 Ողջունելով հյուրին՝ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումներին: Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը կարեւորել է կիպրահայ համայնքի դերակատարությունը եւ նշել, որ ՀՀ-ն, Արցախը եւ Սփյուռքը պետք է միասնական լինեն թե Ցեղասպանության միջազգային դատապարտման, եւ թե Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման հարցում: 

Զրուցակիցները քննարկել են Կիպրոսի խորհրդարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես անցկացնելու մանրամասները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ