06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Պարզելու են՝ ովքեր են սադրում ՛՛Դաշնակցությանը՛՛

Հայ հեղափոխական դաշնակցությունից հերքում են, որ Լոռու մարզի Սպիտակի կոմիտեի անդամները հանդես են եկել դատապարտող հայտարարությամբ ու որոշել են լքել կուսակցությունը: ՛՛Դա բացահայտ սուտ է, նման հայտարարություն չի կարող լինել՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը: Նշենք, որ ՀՅԴ Գերագույն մարմնի ժողովից հետո հայտարարություն էր տարածվել ՀՅԴ Լոռու մարզի Սպիտակի կոմիտեի և կոմիտեության անդամներ ներկայացածների կողմից: 

Արծվիկ Մինասյանը նշեց, որ ընդհանրապես նման կառույց չկա, հետևաբար նման հայտարարություն էլ չի կարող լինել: Հարցին, թե ում կողմից է եղել սա և ինչ նպատակով, նա պատասխանեց.

՛՛Չգիտեմ, պարզելու ենք, տեսնենք, թե ովքեր են՛՛: Մինասյանի խոսքով՝ հայտարարության ներքևում ստորագրած անձանց իննսուն տոկոսը հիմա առնչություն չունի կուսակցության հետ: Նա չբացառեց, որ նրանց մի մասը միգուցե նախկինում դաշնակցականներ են եղել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ