18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

Մայրաքաղաքում ամանորյա միջոցառումները կմեկնարկեն դեկտեմբերի 22-ից

Երևանում ամանորյա ձևավորման լույսերը կմիացվեն գլխավոր տոնածառի լույսերը միացնելու հանդիսավոր արարողությամբ, որով էլ կտրվի մայրաքաղաքի տոնական միջոցառումների մեկնարկը։ Ամանորի օրերին մայրաքաղաքը հագեցած է լինելու տոնական միջոցառումներով. վարչական բոլոր շրջանների կենտրոնական հրապարակներում՝ յուրաքանչյուրում մեկական օր, մինչև հունվարի 31-ը, տոնածառերի մոտ կանցկացվեն տոնական համերգներ ու տարբեր միջոցառումներ։ «Ովքեր կնախընտրեն բացօթյա միջոցառումները, համոզված եմ, կգոհանան. դրանց ճաշակն ու […]

Փակ ֆորմատով /վիդեո/

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ դրամի և դոլարի փոխարժեքի հետ կապված արտահերթ նիստ պետք չէ հրավիրել, այս հարցը պետք է քննարկել, սակայն փակ, առանց տեսախցիկների: Այս մասին նա նշեց այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում: Նշենք, որ ոչ իշխանականներն առաջարկում են այս հարցի վերաբերյալ արտահերթ նիստ հրավիրել, ինչը նիստի ժամանակ առաջարկեց […]

Մի անգամ… Աշոտ Ղազարյանն ԱՄՆ-ում /վիդեո/

Արդեն հեռավոր թվացող 90-ականներ, ինչպես ժողովուրդն է սիրում ասել` մութ և ցուրտ  տարիներ և մարդիկ, ովքեր ստիպում էին ժպտալ, երբ թվում էր, թե դա անելն ուղղակի անհնարին է: Իրավամբ Աշոտ  Ղազարյանն այդ ժպիտը և ծիծաղը պարգևող գլխավոր մեղավորներից մեկն էր: Նրան և նրա հումորը սիրում էին թե մեծերը, թե փոքրերը և հաճախ կրկնում` «Մեր Աշոտը» […]

Ամփոփվել են ապօրինաշինության հայտնաբերման և արձանագրման նախորդ շաբաթվա արդյունքները

Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների իրականացրած համատեղ վերահսկողության շնորհիվ մայրաքաղաքում հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի շինարարության 7 դեպք: Քանդման աշխատանքներ են իրականացվել 3 հասցեներում:  Հաշվետու ժամանակահատվածում շինարարական հրապարակների համար սահմանված պայմանները չպահպանելու դեպքերի վերաբերյալ 3 արձանագրություն է կազմվել:

Այն ժամանակ էլ եմ ասել, հիմա էլ եմ ասում. Հակոբյանը` 96 թվականին պատգամավորներից ծեծից

”96 թվականին ես հարցազրույց տվել եմ, հայտարարել եմ, 98-ին էլ, 2008-ին, 2013-ին էլ, կրկնում եմ նույն դիրքրոշումը, եթե այդ պահին մենք ունենայինք այն հասարակությունը և իշխանությունը, որ դատապարտեր դա, մենք այսօր այս օրին չէինք հասնի”,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ”Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը` պատասխանելով հարցին, թե 1996 թվականին ԱԺ-ում պատգամավորների ծեծը օգնեց […]

Շունը հոշոտել է տիրուհու գլուխը

Աբականում ոստիկանությունը գործ է հարուցել տարեց կնոջ մահվան փաստի առթիվ: Ինչպես պարզվել է, կնոջ վրա հարձակվել է իր շունը ու հոշոտել նրան, հայտնում է ИА REGNUM-ը: 77-ամյա կնոջ դին հայտնաբերվել է իր տանը, որտեղ նա ապրում էր դստեր ու փեսայի հետ: Կնեջ գլուխը պոկված է եղել, մարմնին ատամների հետքեր են եղել:   Նրա դուստրը պատմել […]

Ցայտնոտային տրամադրություն է. ԱԺ նախագահը` ոչ իշխանականներին

”Ես կարծում եմ` դա ցայտնոտային տրամադրություն է, որովհետև ակնհատ է, որ ընդդիմության վարվելաձևը բոյկոտ չէր, քանի որ Ազգային ժողովում բոյկոտի խնդիր է առաջանում օրենսդրական նախաձեռնությունների առումով: Ես դա համարում եմ փորձ` ձախողելու Ազգային ժողովի աշխատանքը, որն, ինչպես տեսաք, չստացվեց”,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀԿ-ը կողմ […]

Արամ Մանուկյանը վախեցած չէ

 ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի համար ակնհայտ է, որ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին հարվածողը մենակ չի գործել: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: ”Նրան հետևել են, նրան ուղեկցել են, քանի որ նրան հարվածողը կես րոպե առաջ է մտնում շքամուտք: Հանցագործը հովանավորում է իշխանությունների կողմից,”,-ասաց նա: Ըստ Ջհանգիրյանի` սա, ինչպես նաև ազատամարտիկների […]

Դոլար/դրամի հետ կապված միգուցե ոչ սիրողական նիստ հրավիրվի

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր ԱԺ նիստում առաջարկեց արտահերթ նիստ հրավիրել դոլար դրամ փոխարժեքի հետ կապված: Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. “Խնդիրը բոլորիս է մտահոգում, քննարկումն օգտակար կարող է լինել, բայց ոչ սիրողական մակարդակով եւ տեսախցիկների առջեւ: Միգուցե փակ քննարկում, որպեսզի տեսախցիկների գայթակղություն չլինի”: Բագրատյանը դրական արձագանքեց:

Խորհուրդներ` հակառակ ուղղությամբ

Որքան մոտենա Ցեղասպանության 100-ամյակը, այնքան պիտի շատանան Թուրքիայի վարչապետի հայազգի խորհրդականի հայտարարությունները: Եւ այս առումով, երեւույթը պետք է ընկալել օրինաչափ. ի վերջո ճիշտ չեն այն պնդումները, որ Մահչուպյանի նշանակման մեջ դեր չի ունեցել նրա հայազգի լինելը եւ թե Մահչուպյանն ընդհանրապես թուրքական հրատապ հարցերի նկատառումով է, որ նշանակվել է  վարչապետի խորհրդական: Անկարայի համար երեւույթը ինքնին ենթակա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ