02 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ինչ հիմքով կարող են Ծառուկյանին զրկել պատգամավորական մանդատից /վիդեո/

Ազգային ժողովի պատգամավորները համոզված են, որ պատգամավորներին բացակայության պատճառով մանդատից զրկելուց առաջ հաշվի առնել բացակայության պատճառը: Այսօր քննարկման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն ասաց, որ եթե պատգամովորը բացակայում է օրենսդրական գործունեության համար, ապա դա հիմնավոր է:  Նա նաև նշեց, որ օրինակ՝ ՀԱԿ-ից Հրանտ Բագրատյանը դասախոսական աշխատանքի պատճառով է բացակայել: «Համեմատել Թևան Պողոսյանի բացակայություններն ու «Բարգավաճի» որևէ պատգամավորի բացակայությունները, անհիմն է»,-նկատեց նա:

ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանն էլ, անդրադառնալով հարցին, թե ինչ հիմքերով էր ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի բացակայությունների պատճառով մանդատից զրկելու հարցը դրվել, ասաց, որ ՍԴ-ում սրա հետ կապված որոշում է եղել: Նա բացատրեց, որ եթե պատգամավորը ներկայացնի, որ օրինակ գործուղման մեջ է եղել՝ կախված պատգամավորական գործունեության հետ, ապա հարկի է, և նորմ չի խախտվում: 

Առավել մանրաման՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ