25 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Նախագահի հայտարարությունը դեր ունեցել է

«Մի հատ էլ կապեիք պատգամավորներին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը կատակով ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչպես կարելի է համոզվել պատգամավորն իր աշխատասենյակում աշխատում է, թե ոչ, քանի որ նախագահի հայտարարությունից հետո, թե ԱԺ-ը պիտի դառնա պատգամավորի խրամատը, ՀՀԿ-ականները սկսեցին հայտարարել, թե իրենց աշխատասենյակներում են քրտնաջան աշխատում:

ԱԺ-ի Մոնիտորինգ ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը նկատեց, որ նախագահի հայտարարությունն իրականում դեր ունեցել է, և գոնե քվեարկություններին պատգամավորները մասնակցում են: Միաժամանակ, ըստ նրա, նաև դեր է ունեցել այն, որ ՕԵԿ-ի՝ կոալիցիան լքելուց հետո հինգ «Հանրապետականի» բացակայությունը կարող է լուրջ ազդեցություն ունենալ, որոշումները կարող են չընդունվել:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ