Պարոն Ծառուկյանի հետ կարող եք նույն խմբում ընդգրկվել. Էդմոն Մարուքյանին
_1424347734.jpg)
«ԱԺ նախագահի կողմից համապատասխան որոշում կայացվել է և խմբակցություններին ներկայացվել է պահանջ, որ բացակա պատգամավորները ներկայացնեն համապատսփան փասատաթղթեր»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչ փուլում է գտնվում ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու գործընթացը:
«Մի մասը ներկայացրել է, մի մասը՝ ոչ, դրանք քննարկման փուլում են, ու համապատասխան ժամանակ ձեզ կներկայացվի»,-հավելեց նա:
Մյուս բանախոսից՝ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե չի նեղվում, երբ հիմա այլևս միակ անկախ պատգաավորը չէ: Նա պատասխանեց, որ ամենևին էլ չի նեղվում, հակառակը անկախ պատգամավորների իրավունքները ոտնահարվում են, և անկախը բազմաթիվ պրոցեսներից դուրս է մնում:
«Եթե տասը թիվը լրանա, հնարավորություն կա ստեղծելու խումբ, որ հնարավորություն կտա ավելի ընդգրված լինել»: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը կես կատակ, կես լուրջ նկատեց, որ սիրով կընդգրկվեր անկախների ցուցակում, բայց ըստ օրենքի խմբակցությունից դուրս գալու իրավունք ունեն միայն առաջին մի քանի համարների պատգամավորները: «Պարոն Ծառուկյանի հետ կարող եք նույն խմբում ընդգրկվել»,-կատակեց Արզումանյանը: