21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Տղերք, հանգստացեք, սա ձեր դաշտը չէ. Հրապարակ

Ազգային ժողովի պատգամավոր  Կարեն Կարապետյանը “Հրապարակ” օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական խնդիրներին: Ըստ նրա, քաղաքական պայքարը պետք է առաջին հերթին գաղափարական հիմք ունենա ու տրամաբանություն։ Բոլոր կողմերին է դա վերաբերում։ “Ցավում եմ, բայց մեր իրականության մեջ քաղաքական պայքարը վերածվել է սոսկ անձնական վիրավորանքների հարթակի՝ “ինքդ ես հիմար” սկզբունքով, եւ անձնական շահերի սպասարկման միջոցի, […]

Աշխատավարձի փոխարեն՝ ցեմենտ. Ժողովուրդ

Հրազդանի ցեմենտի գործարանի աշխատակիցները կրկին պարապուրդի են մատնվել: Չնայած այն բանին, որ գործարանը դեռ երկու ամիս էլ չկա, ինչ գործում է, կրկին դադարել է արտադրանք տալ: Գործարանի աշխատակիցները “Ժոդովուրդ”-ի հետ զրույցում ասել են, որ գործարանի տնօրինությունը որոշել է նոյեմբերի 15-ից անորոշ ժամանածով դադարեցնել գործարանի աշխատանքները: Աշխա­տակիցները փորձել են գործարանի տնօրինությունից պարզել, թե այդ դեպքում ինչպես […]

Կճոյանը չբարեւեց գեներալին. Չորրորդ իշխանություն

Նախօրեին Էջմիածնում տեղի են ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի օծման 15–ամյակին նվիրված միջոցառումներ։ Ըստ “Չորրորդ իշխանության”, եկեղեցու մոտ համախմբված են եղել ՀՀԿ–ական պատգամավորները, պաշտոնյաները եւ սպասել են Սերժ Սարգսյանի այցին։  Այդ ընթացքում եկեղեցի է մտել Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ընդ որում՝ անցել է առանց նրանց բարեւելու։ ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի աչքից […]

Երեւանի “պիցայանոցներում” խեղդվում են. Առավոտ

Այսօր Երեւանում խրախճանքի, սնվելու հա­տուկենտ օբյեկտներ կան, որոնք ունեն ծխողների սրահ եւս: “Պիցայանոցներից” սկ­սած` թեյարաններով ու “բիստրոներով” վեր­ջացրած, սրահում ծխի ամպ է գոյանում: Թեման հետաքրքրել է “Առավոտ”-ի թղթակցին: Օբ­յեկտների տերերը, բիզնեսի “շահերից” ելնե­լով, որեւէ հաճախորդի խաթրին չեն կպնում եւ չեն էլ կարողանում օդափոխությունն այն­պես կազմակերպել, որպեսզի զոնե օդը փոքր-ինչ մաքրվի: Քաղաքակիրթ աշխարհում վաղուց հասա­րակական բոլոր […]

Մայորը հայհոյել է ու ծեծել զինվորներին. Ժամանակ

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Թոռնիկ Սադոյանի եւ մյուսների գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:  Գործի մանրամասները ներկայացնում է “Ժամանակ” օրաթերթը: Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Լեռնիկ Աթանյանի նախագահությամբ: 31-ամյա Թոռնիկ Սադոյանը բարձրագույն զինվորական կրթություն ունի: Զբաղեցրել է զորամասի պարենային ծառայության պետի պաշտոնը, կոչումով՝ մայոր: Նա մեղավոր է ճանաչվել մի շարք հոդվածներով՝ իր […]

Մաքսային միությունը կհզորացնի Հայաստանին. պաշտպանության նախկին նախարար /վիդեո/

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն անդրադառնալով ղարաբաղյան խնդրին՝ մասնավորապես ասաց, որ Ղարաբաղի հարցում  սկսում է նոր փուլ, երբ փորձում են նոր մոտեցում ձեւակերպել:  Նրա խոսքով, նախկին մոտեցումները ոչ մի հաջողության չեն հասել ու չեն էլ հասնի, որովհետեւ չկան նախապայմաններ, որպեսզի Լեռնային  Ղարաբաղի  հարցը լուծվի:  “Կան մի քանի տարբերակներ՝առաջինը՝ Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում, ինչին  հասկանում […]

Շարմազանովին փոխարինեց Աշոտյանը. ՀՀԿ ԳՄ նիստից /վիդեո/

ՀՀԿ գործադիր մարմնի նոյեմբերի 5-ի նիստից հետո լրագրողների հետ հանդիպեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար,  ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, քանի որ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գործուղման էր: “Գործադիր մարմինը քննարկեց կուսակցության տարածքային կառույցների հետ կապված մի շարք խնդիրներ: Մենք հատուկ նշանակություն ենք տալիս տեղական ինքնակառավարման մարմիններից մինչեւ հանրապետական ընտրություններ ժողովրդին ազատ կամքի […]

Ցավակցել է Սերժ Սարգսյանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մովսիսյանների ընտանիքին՝ պետական եւ քաղաքական ականավոր գործիչ Վլադիմիր Մովսիսյանի մահվան կապակցությամբ: “Ցավով տեղեկացա Վլադիմիր Մովսիսյանի մահվան մասին: Մենք կորցրինք փորձառու եւ հմուտ պետական ու քաղաքական գործչի: Նրա երկարամյա եւ նվիրված գործունեությունը ամենատարբեր պաշտոններում միշտ ուղղված է եղել մեկ նպատակի՝ հայրենիքի շենացմանը: Մեծ է անվանի գործչի վաստակը Հայաստանի […]

Կառուցվածքային փոփոխություններ կառավարությունում /վիդեո/

Կառավարության կառուցվածքում տեղի կունենան փոփոխություններ: Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Անուններ նա չտվեց՝ հորդորելով եւս մեկ օր սպասել եւ վաղը կառավարության նիստում ամեն ինչ պարզ կլինի: ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստում հավանություն է տրվել Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանին Վայոց ձորի մարզպետ նշանակելուն: Մանրամասները […]

“Վիա Գրա”-ի աղջիկների շքեղ մարմինները՝ պրովոկացիոն դիրքերում/ֆոտո/

Հանրահայտ “Վիա Գրա” խմբի երգչուհիները մերկացել են տղամարդկանց ամսագրի համար: Աղջիկները իրենց շքեղ մարմինները նոր ֆոտոսեսսիայում ցուցադրել են բավական պրովոկացիոն դիրքերում: Հիշեցնենք, որ այժմ “Վիա Գրա” խմբի անդամներն են Էրիկա Հերցեգը, Միշա Ռոմանովան եւ Անաստասիա Կոժեւնիկովան:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ