06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Արթուր Աբրահամ-Փոլ Սմիթ մենամարտն՝ այսօր

Այսօր` փետրվարի 21-ին, Բեռլինի «O2 World» մազապալատաում, կայանալու է հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի եւ բրիտանացի Փոլ Սմիթի ռեւանշ-մենամարտը: 
 
Աբրահամ-Սմիթ մրցելույթը ցուցադրվելու է գերմանական SAT1 հեռուստաալիքի, նաեւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում, կեսգիշերն անց, Երեւանի ժամանակով սկիզբը ժամը 1.30 – 1.50-ի հատվածում:
 
Նախօրեին տեղի է ունեցել բռնցքամարտիկների կշռման արարողությունը. 35-ամյա Արթուր Աբրահամը 76,1 կգ է: 32-ամյա բրիտանացի բռնցքամարտիկի քաշը 75,1 կգ է: 
Հիշեցնեմ, որ նախորդ տարվա սեպտեմբերի 27-ին Աբրահամը 12 ռաունդ տեւած մենամարտում մրցավարների որոշմամբ՝ 117:111, 117:111, 119:109 միավորների բացարձակ առավելությամբ հաղթել է Սմիթին:

Լուսանկարը` Սեպաստիան Հեգերի

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ