22 Հուլիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Ավարտվում է Աբդուլլահ Գյուլի` ֆուտբոլային հանդիպումով սկսված քաղաքականությունը. EURONEWS-ի թուրքական ծառայություն

Նախօրեին ՀՀ նախագահը ՀՀ ԱԺ նախագահին ուղղված նամակով հայտնել էր 2009-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում արտգործնախարարների կողմից ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու իր որոշման մասին: Դա մեծ արձագանք գտավ թուրքական մամուլում, տեղեկացնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը: Շուրջ 4 տասնյակ թուրքական լրատվամիջոցներից բացի թեմային անդրադարձել է նաև «Euronews»-ի թուրքական ծառայությունը: Վերջինս տեղեկացնում է Սերժ Սարգսյանի որոշման […]

Հովիկ Աբրահամյանը կգնա՞ այդ քայլին

Ստեղծված ներքաղաքական իրավիճակը բառի բուն իմաստով ցայտնոտ է առաջացրել ԲՀԿ-ամերձ շրջանակներում. այստեղ հանկարծակի են եկել նախագահ Սերժ Սարգսյանի կտրուկ` Ծառուկյանին մանեւրելու եւ ”նախագահ ջան” ասելու հնարավորությունից վերջնականապես զրկելու հրապարակային ”դատավճռից”: Սրան գումարվել է երկրորդ ”սառը ցնցուղը”` վարչապետ Հովիկ Աբրահամյանի ”բամփելու” մասին խոստումը, ինչի տակ ԲՀԿ-ականները ենթադրում են ընդհուպ մինչեւ Ծառուկյանի ձերբակալություն: ԲՀԿ-ին մոտ կանգնած մեր […]

18 տարի հետախուզման մեջ գտնվող կինը ներկայացել է ոստիկանություն

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել ՌԴ քաղաքացի, 1966 թ. ծնված Լաուրա Ա.-ն, որը 1997 թ. սեպտեմբերի 12-ից ՌԴ Պյատիգորսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

՛՛ՀՅԴ-ի աջակցությունը Սերժ Սարգսյանի համար ցանկալի կլիներ՛՛

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը կարծում է, որ հայ-թուրքական հարաբերությունների հետկանչը հենց հիմա պայմանավորված էր ներքաղաքական իրադարձություններով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Ըստ Մինասյանի՝ արձանագրություններն այսպես, թե այնպես մինչև այս տարվա ապրիլի 24-ը պետք է հետ կանչվեին, սակայն վերջին իրադարձությունները նպաստեցին, որ այդ որոշումը կայացվի արդեն հիմա:  ՛՛ՄԱԿ-ի հարթակներից հնչած հայտարարություններն ուղղված էին ոչ […]

Քննչական կոմիտեն՝ Ռուստամ Գասպարյանի որդու մասին

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում շարունակվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ քաղաքացի Ս.Մ.-ին առեւանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ նշված քրեական գործը հարուցվել է դեռեւս 2014 թվականի հուլիսին, որի շրջանակներում Ռոման Գասպարյանին առաջադրվել է մեղադրանք՝ 2014 թվականի սեպտեմբերին։ Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ […]

Բերման են ենթարկվել Սևան Աղաջանյանը և Ռոբերտ Ահարոնյանը

Քիչ առաջ Կոմիտաս փողոցի վրա գտնվող ՛՛Ազգային արժեքների պահպանման ճակատ՛՛ ՀԿ գրասենյակից բերման են ենթարկվել համակարգող Սևան Աղաջանյանը և ՛՛Սոցիալիստական շարժում՛՛ կուսակցության առաջնորդ Ռոբերտ Ահարոնյանը: Մեզ հետ հեռախոսազրույցում Աղաջանյանը նշեց, որ մեղադրվում են Եհովայի վկաների գույքը փչացնելու համար: Նրանք տեղափոխվել են ոստիկանության Արաբկիրի բաժանմունք: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Եհովայի վկաները բողոքի ցույց են կազմակերպել […]

«Я тебя породил, я тебя и убью» /վիդեո/

««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ծնվել է Բաղրամյան 26-ում՝ Ռոբերտ Քոչարյանի քավորությամբ: Եվ հիմա я тебя породил, я тебя и убью»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Ժառանագություն» խմբակցության պատգամավոր, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը: Նա նշեց, որ նախագահի ելույթից հետո իր մոտ հարց է առաջացել, թե արդյոք ուղերձը, որ հիմա քաղաքականությամբ պետք է զբաղվեն միայն քաղաքական գործիչները, կտարածվի […]

Թուրքական լրատվամիջոցները արձագանքել են հայ-թուրքական արձանագրությունների հետկանչին

Հայ-թուրքական հարաբերությունների զարգացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ ցյուրիխյան արձանագությունները Հայաստանի Ազգային ժողովից հետ կանչելու ՀՀ նախագահի որոշումն իր արձագանքն է գտել է թուրքական լրատվությունում: Թեմային անդրադարձել են թե իշխանամետ, թե հակաիշխանական լրատվամիջոցները: Արձանագրությունների հետկանչն առավելապես լուսաբանվում է փաստի արձանագրման և լրատվության ձևաչափով` զերծ որևէ տեսակի մեկնաբանություններից, տեղեկացնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը: Որոշ դեպքերում բացառություն […]

Բերման են ենթարկվել մարմնավաճառներ Ծաղիկ Ռուբոյին պատկանող հյուրանոցից

Փետրվարի 16-ին, ժամը 23.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի և Մաշտոցի բաժնի ծառայողները Դավիթաշենի 4-րդ թաղամասում գտնվող հյուրանոցային համալիրի տարբեր սենյակներից բաժին են հրավիրել հյուրանոցային համալիր պոռնկությամբ զբաղվելու համար այցելած մարմնավաճառներ` 1983 թ. ծնված Մարինե Ս.-ին, 1974 թ. ծնված Նաիրա Հ.-ին, 1978 թ. ծնված Հայկուհի Մ.-ին և 1983 թ. ծնված Սիրանուշ […]

40 տոկոսը` կազինոներից

Վարչապետ Հ. Աբրահամյանի հանձնարարությամբ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դ.Հարությունյանը դիմել է ֆինանսների նախարարին՝ ստուգելու “Բարգավաճ Հայաստան” կուսակցության առաջնորդ Գ.Ծառուկյանի, այսպես ասած, “բարեգործական գործունեությամբ քողարկված չմուծված հարկերի մասին լուրերի իսկությունը”։ Թե ինչ կպարզվի դրանց արդյունքում, հայտնի կդառնա ստուգումներից հետո։ Մինչ այդ, ներկայացնենք Գ.Ծառուկյանին պատկանող կամ նրա մասնակցությամբ մի շարք հայտնի ընկերությունների վճարած հարկերի վիճակագրությունը վերջին երկու տարիներին։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված