03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ԱՄՆ 10 ամենահարուստ նախագահները

Եկամուտների անհավասարության շուրջ շարունակվող բանավեճը նոր թափ է առել, քանի որ  տնտեսության վերականգնումը լայնորեն ընկալվում է որպես  հարուստների շահ միջին խավի հաշվին: Ի դեպ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստացել է լուծել եկամուտների անհավասարության հարցը, գրում է interpress.am-ը` huffington post-ին հղումով:

Օբաման ասել է, որ  երկրի հաջողության բանալին  «միջին խավի տնտեսագիտությունն է, այն այս երկրում շատ լավ  կիրառվող գաղափար է, որ բոլորը ստանում են իրենց արդար վաստակը,  իրենց արդար մասնաբաժինը և յուրաքանչյուր ոք խաղում է նույն կանոններով»: Եկամուտների անհավասարությունը, ամենայն հավանականությամբ, կլինի  2016-ի նախագահական ընտրությունների կենտրոնական հարցը:

Կտրուկ տարբերություն կա պայքարող միջին դասի ու Ամերիկայի հարուստ նախագահների միջև: 19-րդ դարում  նախագահները պարբերաբար միջին դասից էին կամ նույնիսկ աղքատ , սակայն 20-րդ դարում նրանք շատ հարուստ են: Վերջին 4 նախագահներից յուրաքանչյուրը, ներառյալ նախագահ  Օբաման,  միլիոնատեր են: Ներկա նախագահի թեկնածուները նույնպես շատ ավելի հարուստ են, քան միջին ամերիկացին:

Չնայած նախագահ Բիլ Քլինթոնը սիրում է մատնանշել, որ  եղել է 20-րդ դարի ամենաաղքատ նախագահը, սակայն պաշտոնավարումից հետո  նա մեծ հաջողություններ է ունեցել որպես հրապարակախոս, ինչի շնորհիվ դարձել է բոլոր ժամանակների ամենահարուստ նախագահներից մեկը: Պաշտոնից հեռանալուց հետո նույն հաջողությունն է վայելում նաև ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, հարստություն կուտակելով գրքի գործարքներից և ելույթներից:

Անցյալ տարի իր գրքի հաջողությունից ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ստացել է մոտ  14 միլիոն դոլար, նա հարյուր հազարավոր դոլարներ է վաստակել  նաև յուրաքանչյուր ելույթի համար, հանդես գալով որպես իր ամուսնու մրցակից: Զույգի հարստությունը գնահատվում է  60 միլիոն դոլար, ինչը նրանց դարձնում է պատմության մեջ ամենահարուստ նախագահական զույգերից մեկը:

Հինգ տարի առաջ, 24/7 Wall Street-ը հրատարակել է «Վաշինգտոնից  մինչև Օբամա բոլոր ամերիկացի նախագահների հարստությունը»:  Ամեն  տարի մենք թարմացնում ենք տվյալները, ներկայացնելով  դեռևս կենդանի նախագահների շահույթը: Մի բան պարզ է: Մեր օրերում վճարում են նախագահ դառնալու ու հատկապես  պաշտոնը թողնելուց հետո սպասվող վիճակի համար:

Այս տարվա նորացված ցուցակով  բոլոր ժամանակների ամենահարուստ նախագահը, որը դեռ ողջ է, Բիլ Քլինթոնն է: Նախագահ Օբաման ամենահարուստ նախագահներից չէ, նա ստանում է տարեկան  400,000 դոլար աշխատավարձ, որը չնայած բավական շռայլ է, հեռու է այսօրվա լավագույն գործադիրի աշխատավարձից: Նախագահի գրասենյակ մտնելուց հետո նրա ամենամյա եկամուտը, ըստ էության, կայուն նվազել է:

2009 -ին, նախագահը վաստակել է  5.5 միլիոն դոլար:  2012-ին այդ ցուցանիշը նվազել է, հասնելով ավելի քան  1 միլիոն դոլարի, 2013 թվականին՝  ավելի քան  500,000 դոլարի: Սա հիմնականում պայմանավորված է նրա նախորդ գրքի գործարքների հասույթի անկումով: 24/7 Wall Street-ի հաշվարկներով նախագահի հարստությունը անփոփոխ է՝7.5 միլիոն դոլար:

Նախագահների հարստությունների տատանումները շատ մեծ են: Այսօր Ջորջ Վաշինգտոնի կարողությունը կարժենար ավելի քան կես միլիարդ  դոլար: Մյուս կողմից, մի քանի նախագահներ էլ սնանկացել են: Ամերիկայի նախագահների ճակատագիրը հաճախ  կապված է իրենց ժամանակի տնտեսությունից: Տնտեսության առանցքի փոփոխությամբ փոխվում են նաև նախագահների փող վաստակելու ձևերը:

Զարմանալի չէ, երբ պարզում ես, որ առաջին մի քանի նախագահները Վաշինգտոնի ընտրությունից ու դրանից 75 տարի հետո էլ, եղել են խոշոր կալվածատերեր, որոնք փող են վաստակել հողից, գյուղատնտեսական կուլտուրաներից ու ապրանքաշրջանառության շահարկումներից: Իհարկե, սա  նրանց չափազանց խոցելի է դարձրել աղքատ բերքատվությունից, քանի որ  մի քանի վատ տարիների ընթացքում նրանք կարող էին կորցնել ունեցվածքի մի մասը կամ ամբողջը:

1850-ին նախագահության ֆինանսական պատմությունը մտավ  նոր դարաշրջան: Միլարդ Ֆիլմորից սկսած նախագահների մեծ մասը փաստաբաններ էին, որոնք երկար տարիներ աշխատել էին պետական ծառայությունում: Նրանք հազվադեպ էին մեծ հարստություն կուտակել  և նրանց եկամուտները հաճախ  գրեթե ամբողջությամբ ստացվում էին իրենց աշխատավարձերից:

Այս ամերիկացի նախագահները հստակ միջին դասի ներկայացուցիչներ էին և հաճախ թոշակի էին գնում առանց իջոցների, որոնք կապահովեին նրանց  նախագահական ապրելակերպը: Բյուքենենը, Լինկոլնը, Ջոնսոնը, Գրանթը, Հայեսը և Գարֆիլդը շատ համեստ միջոցներ ունեին, երբ մահացան:

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին կա ևս մեկ կարևոր տնտեսական փոփոխություն: Նավթի, հանքարդյունաբերության, ֆինանսական և երկաթուղային հատվածների խոշոր, մասնագիտորեն կազմակերպված կորպորացիաները  թույլ էին տալիս անհատներին մեծ հարստություն կուտակել: Քենեդիները մեծահարուստ էին Ջոզեֆ Քենեդիի կառուցած ֆինանսական կայսրության շնորհիվ: Հերբերտ Հուվերը  միլիոնավոր դոլարներ էր կուտակել որպես հանքարդյունաբերական ընկերությունների սեփականատեր:

20-րդ դարի սկզբում շատ նախագահներ, այդ թվում, Թեոդոր Ռուզվելտը, Ֆրանկլին Ռուզվելտը, Ջոն Քենեդին և երկու Բուշերը իրենց հաստությունը ստացել էին ժառանգության միջոցով:

Յուրաքանչյուր նախագահի ունեցվածքը գնահատելիս հաշվի է առվում նրանց նյութական ակտիվները, այդ թվում հողը, կյանքի ընթացքում արված խնայողությունները, ժառանգությունը և տները: Աշխատավարձի դեպքում էլ հաշվի է առվում այն գումարը, որը վաստակում ես տարբեր ծառայությունների համար կատարած աշխատանքի դիմաց, ինչպիսին  գրքերից ստացված հոնորարները, ինչպես նաև   սեփական ընկերությունների  ու ընտանեկան կալվածքների եկամուտները:

Աղբյուր` interpress.am

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ