03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Առողջ լինելու համար ապրեք այսպես

 Երկար և առողջ ապրելուն նպաստում են մի շարք գործոններ: Առողջ լինելու համար  նախ և առաջ պետք է ուշադրություն դարձնել կենսակերպին և կենսապայմաններին, որոնք պարունակում են ռիսկի հիսունհինգ տոկոսը: Այս գործոնում ներառված են ծխելը, ալկոհոլ օգտագործելը, ռացիոնալ սնունդը: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց  կենս. գիտ. թեկնածու, դոցենտ Ռուզաննա Ղազարյանը: Նրա խոսքով` մեծ դեր ունի նաև մարդու շարժունակությունը, որովհետև մարդու օրգանիզմն ստեղծված է շարժման համար:

«Ես գիտեմ Երևանում մեկ կին, ով իննսունյոթ տարեկան է, նա միշտ աշխատող է եղել, նույնիսկ ծխելը թողել է հինգ տարի առաջ ու լավ վիճակում է գտնվում, դա կախված է նրանից, որ նա շատ է շարժվել»,-բացատրեց Ղազարյանը: Կարևոր են նաև գեները: 

Առողջության վրա ազդող մյուս գործոնը էկոլոգիականն է, որի մեջ մտնում են օդը, էկոհամակարգը,  մարդու օրգանիզմի վրա ազդող տիեզերական ճառագայթները: Ղազարյանը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել նաև ճիշտ սննդակարգին: 

Նա ներկայացրեց ամերիկացի գիտնականների հետազոտության արդյունքները:

«Գիտնականները հետազոտել են մեծ քաշ ունեցող կանանց և նրանց որդեգրած երեխաներին: Պարզվել է` նրանց երեխաներն արագությամբ իրենց ծնողների նման կշիռ են ավելացնում: Սակայն դա վերաբերում է վերցնովի երեխաներին, այսինքն՝ կախված է սնունդից, որ իրենք օգտագործում են»,-պատմեց մեր զրուցակիցը:

Նա ցավով նշեց, որ հայ բնակչության յոթանասուն տոկոսը չի զբաղվում ֆիզկուլտուրայով, իսկ 11-17 տարեկան երեխաների հիսունից յոթանասուն տոկոսը քիչ է զբաղվում մարմնամարզությամբ: «Նույնիսկ ուսանողության իննսուն տոկոսի մոտ քիչ է լիարժեք շարժունակությունը, նրանք նստակյաց կյանք են վարում` երկար ժամանակ անցկացնելով համակարգչի մոտ»:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ