12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Բքի պատճառով հանրապետությունում կան փակ ավտոճանապարհներ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Արտաշավանում, Արթիկում, Ախուրյանում, Ջաջուռում, Վարդենյաց լեռնանցքում (Եղեգնաձորի կողմից) գետնաբուք է:
Բքի և ցածր տեսանելիության պատճառով փակ են Արթիկ-Ալագյազ և Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող ճանապարհահատվածները:

Սպիտակում, Վանաձորում, Ստեփանավանում, Տաշիրում, Թումանյանում, Նոյեմբերյանում, Թալինում, Մարալիկում, Դիլիջանում, Իջևանում, Տավուշում, Գորիսում, Լաչինում, Կապանում, Մեղրիում տեղում է ձյուն:
Աշոցքում, Սպիտակում, Ապարանում, Սևանում (Դիլիջանի թունելի հատվածում), Գավառում, Վարդենիսում, Սիսիանում քամի է:
Վարդենյաց լեռնանցքի (Մարտունու կողմից), Գավառի, Արտաշավանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ