02 Մայիսի, Saturday, 2026
KFC

Արխիվ

Կյանքը` իշխանությունից հետո. նախագահներ, որոնք ստիպված էին փախչել երկրից /ֆոտոշարք/

ТАСС գործակալությունը ներկայացրել է նախագահների, որոնք հեղափոխության կամ իշխանափոխության արդյունքում ստիպված են եղել փախչել երկրից: Ցուցակում տեղ է գտել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, ով նախորդ տարի երկրում տեղի ունեցած իշխանափոխության արդյունքում ստիպված էր փախչել Ռուսաստան: 1979 թվականի ապրիլին Ուգանդայից փախավ երկրի նախագահ Իդի Ամինը, ով իրեն ցմահ նախագահ էր հռչակել: Նա երկրում խստագույն դիկտատուրա […]

Ավելի լավ է թողնենք էս երկիրը. քաղաքական ապաստան են խնդրում

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները որոշել են հավաքվել Հայաստանում գործող դեսպանտների առջև և նրանցից քաղաքական  ապաստան խնդրել:  «Մենք պարտքերի տակ ճռռում ենք ու այլևս ապրելու միջոց էս երկրում չունենք : Ավելի լավ է թողնենք էս երկիրը ու գնանք արտերկիր: Մեր մասնագիտությունը այնպիսին է, որ մենք զարգացող յուրաքանչյուր երկրում աշխատանք կգտնենք ու կվարձատրվենք»,-մեզ հետ զրույցում ասաց գործարանի աշխատակիցներից՝ […]

Սկսվել են ԵԿՄ սերժանտական կոչումների քննությունները

«Պատանի երկրապահ» կառույցը ԵԿՄ-ում գործում է 1997 թվականից։ Այս կառույցով անցած տղաներն ու աղջիկները միշտ էլ ՀՀ լիարժեք քաղաքացի են դարձել՝ տիրապետելով տարբեր հմտությունների։ Այս կառույցի սաները նաեւ բանակի օրինակելի զինվորներ եւ սպաներ են դարձել։ Միշտ էլ ՊՆ ստորաբաժանումները շնորհակալագրեր են հանձնել ԵԿՄ-ին՝ բանակի համար օրինակելի կադրեր պատրաստելու համար։ Սակայն, 2014-ի սեպտեմբերի 9-ից, երբ ստորագրվեց […]

«Ընդդիմությունն այսօր մի քիչ թոփալ է». ինչո՞ւ է ՀԱԿ-ն արհամարհել ԲՀԿ-ին

Ազգային ժողովում արտահերթ ռկարգով քննարկման է դրվել ԱԺ 1/3-ի հեղինակած կառավարման ճգնաժամի վերաբերյալ հարցը: Հիմնական զեկուցող Լևոն Զուրաբյանը ամբիոնից հայտարարեց, թե դատել, որ սասանվող իշխանությունն ամրապնդվել է, սխալ է՝ հաշվի առնելով երկրում տիրող կառավրման ճգնաժամը: Ըստ նրա՝ իշխանությունը ստեղծված իրավիճակում միակ ելքը գտավ ահաբեկչական հարձակումներով փորձը՝ խաղից դուրս հանելով Գագիկ Ծառուկյանին և ԲՀԿ-ին, որն էլ […]

«Այսօր միտքը չէ գերիշխող, փողն է գերիշխողը, ամբոխը գնում է փողի հետևից»

«Հիմա բեմադրում եմ Եղեռնի տոնակատարությունը, էդպես են չէ ասում, իսկ ավելի ճիշտ Գյումրիում Պ. Սևակի «Անլռելի զանգակատնից» մի մեծ կտոր եմ անում Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռեժիսյոր Նիկոլայ Ծատուրյանը: Ծատուրյանի դիտարկմամբ մտավորականներն ուրիշ հարթության վրա գտնվող մարդիկ են, նուրբ հոգի ունեցող. «Երբ որ ես միացնում եմ հեռուստացույցը ու տեսնում եմ, […]

Կառավարությունն ավելի լավատեսական է, քան ԿԲ-ն

Հայաստանի այս տարվա տնտեսական աճի վերաբերյալ շատ ավելի լավատեսական սպասումներ ունի կառավարությունը, քան Կենտրոնական բանկը։ Մինչ գործադիրը պլանավորել է ապահովել համախառն ներքին արդյունքի 4,2 տոկոսանոց աճ, ԿԲ-ն անցած շաբաթվա վերջին հրապարակած գնաճի հաշվետվության մեջ կանխատեսել է, որ տնտեսական աճը կլինի առավելագույնը 2 տոկոս։ Կենտրոնական բանկը տնտեսական աճի ռիսկեր է տեսնում՝ թելադրված ինչպես արտաքին, այնպես էլ […]

«Ես սիրո խոստավանություն չեմ լսել ոչ մեկից …»

«Ես սիրո խոստավանություն չեմ լսել ոչ մեկից, որ լսեմ, կասեմ քեզ»,-այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրգորյանն՝ ի պատասխան հարցին, թե ԲՀԿ-ական Ռուբեն Գևորգյանի հետ նամակագրություն ավարտվել է:  Հարցին, թե ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին հեռացնելու նպատակ ունեն, նա արձագանքեց. «Այ տղա, ես Նաստրադամո՞ւսն եմ, եկել ես, ինձ ես հարցնում»: Ինչ վերաբերում […]

Իսկ ովքեր էին վատագույնները. “Ոսկե ազնվամորի” հակամրցանակաբաշխության արդյունքները

 “Օսկար 2015” մրցանակաբաշխության նախորդ օրը, համաձայն ավանդույթի, տեղի ունեցավ “Ոսկե ազնվամորի” հակամրցանակաբաշխությունը, որի ընթացքում որոշում են վատագույններին: Տարավա ամենավատ դերասան է ճանաչվել Քիրք Քեմերոնը, ամենավաը դերասանուհի` Քեմերոն Դիասը, հայտնում է LifeNews-ը: Ամենավատ ռեժիսոր հակամրցանակի է արժանացել “Տրանսֆորմերներ 4” ֆիլմի ռեժիսոր Մայքլ Բեյը:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Նարա Շլեպչյանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել հեռուստահաղորդավար, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Նարա Շլեպչյանի հետ՝ շնորհավորել նրան ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ: Հարապետության Նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել Նարա Շլեպչյանին, որում, մասնավորապես, ասված է. «Ձեր անվան հետ են կապվում հայկական հեռուստատեսության ծնունդն ու առաջին եթերը: Ձեր համակրելի կերպարն ու հաղորդավարական առինքնող ձայնը երկար տարիներ էկրանից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ