21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Մենք երեխաների տարիքներին համահունչ հաղորդումներ չունենք. հոգեբան

Մարտի 4-ը մանկական հեռուստատեսության և ռադիոհեռարձակման միջազգային օրն է:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը այսօր կայացած ասուլիսի ժամանակ նկատեց, որ  հեռուստատեսությունը պետք է լրացնի մանկապարտեզի բացը երեխաների մոտ, սովորեցնի նկարել, երգել, պարել և այլն. «Մարզերում ապրող երեխաների համար շփումն ավելի սահմանափակ է, քան Երևանում ապրող երեխաների համար: Մանկական հաղորդումները պետք է ընտրվեն հոգեբանի կողմից, պետք է լինեն նպատակաուղղված: 3-5 տարեկանը մարդկային զարգացման ամենակարևոր տարիքն է, և, եթե երեխան այդ տարիքում չի մտնում մարդկային հասարակություն, մնում է մաուգլի: Երեխաների ծնողներին էլ պետք է դաստիարակել, որ լինեն մեկնաբան երեխայի համար` յուրաքանչյուր հեռուստառադիոհաղորդման դեպքում: Այժմ մանկական հաղորդումներ չկան. մի հաղորդում կա, որ արդեն տաս տարի է նկարել է սովորեցնում, բայց չկա մի այնպիսի հաղորդում, որը պարել կսովորեցնի»,- ասաց  սոցիոլոգը:

«Յուրաքանչյուր տարիք ունի իր առանձնահատկությունը: Երեխան ռադիոյով և հեռուստատեսությամբ լսածը հաճախ ընդօրինակում է, իսկ մենք երեխաների տարիքներին համահունչ հաղորդումներ չունենք: Ժամանակին, երբ երեխաներին դպրոցից կամ մանկապարտեզից տուն էինք բերում, կար «Հեքիաթն է կանչում» հաղորդումը, որը ձևավորում էր երեխայի աշխարհայացքը, մարդ տեսակը, ազգային մտածողությունը»,-նկատեց հոգեբան Աննա Բադալյանը:

Հոգեբանի դիտարկմամբ երեխայի ձևավորման վրա հատկապես բացասական են ազդում ագրեսիվ մուլտֆիլմերը.«Բարեբախտաբար դրանք հիմա ավելի քիչ են ցուցադրվում»,-հավելեց Բադալյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ