06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Արխիվ

Բողոքում են Հայաստանի երգի դեմ. թուրքերը ստորագրահավաք են սկսել /վիդեո/

Թուրքերը change.org կայքում ստորագրահավաք են սկսել, նրանք բողոքում են “Եվրատեսիլ 2015”-ին Հայաստանի երգի դեմ: Հիշեցնենք, որ այս տարի Եվրատեսիլին Հանրային հեռուստաընկերության ստեղագործական խումբը որոշել է համախմբել 1915 թ-ին աշխարհի 5 մայրցամաքներում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Հայաստանը կներկայացնի խումբ, որում ծագումով հայ 6 երգիչներ են, ովքեր զուգակցվում են անմոռուկի 5 […]

Նոր մանրամասներ /վիդեո/

Սյունիքում կատարված հայտնի արյունահեղության դատաքննության փուլում ի հայտ են եկել նոր մանրամասներ: Այդ մասին այսօր լրագրողների հետ հադիպմանը խոսեց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը: Հայկ Ալումյանը նշեց, որ շրջանառվում են խոսակցություններ, որոնց համաձայն հասարակության կարծիքով այս գործը փակված է, քանի որ Բուդաղյանները հաշտվել են Խաչատրյանների հետ: «Որևէ մաս այս գործից ավարտված չի, մենք օրենքով նախատեսված միջոցներով […]

Ողբերգական ավտովթար Նորք-Մարաշում. 8 ամսական երկվորյակներից մեկը մահացել է

shamshyan.com-ը գրում է. Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Արմենակյան փողոցում Volkswagen մակնիշի 34 ՏT 390 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նորք Մարաշ վարչական շրջանի թաղապետարանի հարևանությամբ վրաերթի է ենթարկել 4 հոգու: Ինչպես վրաերթի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով 4 հոգի, […]

Ստացվեց ինչպես միշտ

Ներքաղաքական դաշտում տեղի ունեցածը սպասելի էր եւ դրա ավարտը եւս սպասելի էր: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա նշել է, որ սա նոր երեւույթ չէ, առաջին անգամ չէ, որ նման բան եղավ: “Երբ ԲՀԿ ղեակավար Գագիկ Ծառուկյանը ժամանակին հրաժարվեց նախագահական ընտրություններին մասնակցելուց, նույն իրավիճակն էր”,- ասել է քաղաքագետը: Նա […]

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 19-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարության լրատվական ծառայություն

Շնորհակալ են

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանը շարունակում է սոցիալական աջակցության ծրագրերի իրականացումը, որոնք նպատակաուղղված են բազմազավակ, բազմանդամ եւ կարիքավոր այլ ընտանիքների համակողմանի օժանդակությանը: Նմանատիպ ծրագրեր են իրականացվում նաեւ Երեւանի քաղաքապետարանի եւ «Կամրջակ» բարեգործական հասարակական կազմակերպության համագործակցությամբ: Այս համատեքստում մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք եւ Էրեբունի վարչական շրջաններից ընտրված առավել կարիքավոր թվով 70 ընտանիքի տրամադրվել է պարենային […]

Եզդիական համայնքի հետ

Փետրվարի 18-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը հանդիպում ունեցավ աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում հ/կ խորհրդի նախագահ Ամո Շարոյանյի և Ամերիկյան եզդիական կենտրոնի հիմնադիր Դախիլ Շամոյի հետ: Ողջունելով հյուրերին՝ դեսպան Սարգսյանը բարձր գնահատեց հայ-եզդիական դարավոր բարեկամությունը և եզդիական համայնքի ներդրումը Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման գործում: Դեսպանը, մասնավորապես, նշեց, որ եզդիական համայնքը մշտապես […]

Նպատակահարմար չէ

 Հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը հայկական կողմին փոխանցելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՌԴ գլխավոր դատախազին ուղարկված միջնորդության շուրջ լրատվամիջոցներում հրապարակված տարաբնույթ մեկնաբանությունների առիթով տեղեկացնում ենք, որ խնդրո առարկա հարցի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունը 03.02.2015թ. տարածել է սպառիչ հաղորդագրություն: Հաշվի առնելով տվյալ քրեական գործի կարևորությունը և դրա […]

Կնշանակվի նոր ընտրություն

  2015թ. մարտի 15-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են նշանակված Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի թվով 33 համայնքներում: Նշված համայնքներից 25-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 6 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ, իսկ երկու համայնքներում էլ` միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: Բոլոր համայնքերում միասին […]

Կարեւոր քննարկումներ են ընթանում

Հայաստանի հետագա տնտեսական աճը մեծապես պայմանավորված է ժամանակակից ուկենսունակ գիտելիքահենք տնտեսության զարգացմամբ, ուղղակի օտարերկրյա ներդրումներով և մի շարք այլ գործոններով, որոնցթվում է նաև նախորդ ժամանակաշրջանի տնտեսական գործունեությունից մնացած ժառանգության համարժեք տնօրինումը:  Մենք գիտակցում ենք, որ այս առումով կարևոր քննարկումներ են  ընթանում  ՀՀ կառավարությունում՝ գտնելու էներգետիկ ուարդյունաբերական ոլորտում տարիներ ի վեր գոյություն ունեցող մարտահրավերները լուծելու լավագույն ուղիները: Այս գործընթացում կառավարությանն աջակցելու համար Համաշխարհային բանկը համաձայնել է գտնել և ներգրավել մեծհարգանք վայելող ու միջազգային փորձառություն ունեցող խորհրդատվական ընկերություն, որը կգնահատի «Նաիրիտ» քիմիական գործարանի շահագործման տեխնիկական ու ֆինանսական կենսունակությունը: Նախատեսվող տեխնիկական ուֆինանսական վերլուծությունները, ինչպես նաև շրջակա միջավայրի հետ կապված հիմնական գնահատումը կտրամադրվեն ՀՀ կառավարությանը, որպեսզի վերջինս կարևոր որոշումներ կայացնի գործարանի ապագայի վերաբերյալ: «Կառավարության հետ մենք համաձայնության ենք եկել Համաշխարհային բանկի շրջանակում մոբիլիզացնել ավելի քան 110.000ԱՄՆ դոլար դրամաշնորհային միջոցներ հիշյալ փորձաքննության համար, որը մեր գործընկերոջ համար կապահովիվերլուծությունների այնպիսի որակ, որպիսին ակնկալվում է միջազգային ճանաչում ունեցող փորձագետներից, – պարզաբանեց Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնօրեն Լորա Ի. Բեյլին: – Մենք հուսով էինք, որ աշխատանքները կմեկնարկենփետրվարի սկզբին, սակայն լրացուցիչ ժամանակ պահանջվեց, որպեսզի կարողանանք ներգրավել հնարավորինս լավագույնփորձագետներին»: Առաջին փուլի ընթացքում, որը կմեկնարկի փետրվարի 25ին և կտևի երկուսուկես ամիս, խորհրդատվական ընկերությունըքննության կառնի հետևյալ 4 տարրերը. ·  գլոբալ շուկայի ուսումասիրում այն ապրանքների մասով, որոնք գործարանը կարող է արտադրել. ·արտադրության տեխնիկատնտեսական հիմնավորվածության գնահատում՝ հիմնվելով առկա գործարանի վրա. ·արտադրության ֆինանսական կենսունակության գնահատում՝ հաշվի առնելով ծախսերի ընթացիկ կառուցվածքը, և ուժեղ ու թույլ կողմերի, հնարավորությունների ու ռիսկերի /SWOT/ վերլուծություն: Երկրորդ փուլում կիրականացվի «Նաիրիտի» գործունեությանը առնչվող շրջակա միջավայրի ուսումնասիրություն: «Նաիրիտի» հետ կապված այս վերլուծությունների կատարման ընթացքում Համաշխարհային բանկի կողմից կիրականացվիմոնիտորինգ ու որակի վերահսկում, սակայն կցանկանայինք հստակեցնել, որ վերլուծական աշխատանքներն իրականացվելու ենԷներգետիկայի ու բնական պաշարների նախարարի ղեկավարության ներքո՝ ՀՀ կառավարության ու Համաշխարհային բանկի համագործակցության շրջանակում:     

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ