01 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Արխիվ

Կռված տղեն թող դրոշ չվերցնի ու ասի` կռվել եմ. «Մուրոն» զայրացած է /վիդեո/

«Կռված տղեն թող իրա ձեռքին դրոշ չվերցնի ու ասի, որ ես կռվել եմ , ուրեմն սխալ անելու իրավունք էլ ունեմ: Ես ինքս կռվել եմ ու չեմ կարող պետությունից բան պահանջել: Ես կռվել եմ իմ երկրի համար»,-մեզ հետ զրույցում ասաց ԵԿՄ Նոյեմբերյանի բաժանմունքի հրամանատար Ռաֆիկ Ասլանյանը (Մուրո): Ասլանյանին զայրացնում է հատկապես քաղաքականությամբ զբաղվող ազատամարտիկների պահվածքը:  Մանրամասները՝ […]

Հայաստանի Օմբուդսմենն ընդունել է ԱՄՆ նորանշանակ դեսպանին

Այսօր Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան  Ռիչարդ Միլսին: Օմբուդսմենը շնորհավորել է պարոն Միլսին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնը ստանձնելու առթիվ ու համոզմունք հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում կշարունակվի երկկողմ համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Հանդիպման ընթացքում Կարեն Անդրեասյանն ու Ռիչարդ Միլսը քննարկել են Օմբուդսմենի գրասենյակի և ԱՄՆ դեսպանության միջև […]

Հայաստան է ժամանել մասնագետների խումբ

Հեռաբժշկության ցանցի ստեղծման առաջին աշխատանքներն իրականացնելու նպատակով Հայաստան է ժամանել տեխնիկական մասնագետների խումբ: Հայաստանի և Հնդկաստանի միջև կնքված պայմանագրի համաձայն Հնդկաստանի աջակցությամբ Երևանի մեկ և մարզային 9 բժշկական կենտրոններին կհատկացվեն հեռաբժշկության ժամանակակից տեխնիկական սարքավորումներ:  Դա հնարավորություն կստեղծի այդ հիվանդանոցների և Հնդկաստանի, ինչպես նաև այլ երկրների առաջատար բժշկական հաստատությունների միջև կազմակերպել մասնագիտական խորհրդատվություն, փորձի և գիտելիքների […]

Մեկընդմիշտ հրաժարվենք երկրային ցանկություններից, Օրվա խորհուրդը

Լավ է մեզ համար, որ փնտրենք «վերին բաները», խորհենք վերին բաների մասին (տես Կող. 3: 1-2): Եթե ճանաչել ենք Քրիստոսին և զգում ենք Նրա քաղցրությունն ու օրհնությունը, ապա պիտի հաստատ մնանք Նրա վարդապետության մեջ, մեկընդմիշտ հրաժարվենք երկրային ցանկություններից ու մեղանչական մեր մարմնից: Կող. 2: 8 – 3: 4 Մարտի 2, Օրվա խորհուրդը Աղբյուր` Qahana.am

Աջափնյակում ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. մարտի 4-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Մարգարյան փողոցի 16, 20/1, 20/2, Մարգարյան 2-րդ նրբանցքի 1, 3, 5, 7, 7/1, 7/2, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, Բաշինջաղյան 182, 184, 190, 194 համարների  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների […]

Նորածին մանուկներին Եփրատն են նետել

Ղևոնդ եպիսկոպոս Դուրյանի վկայությունը 1915 թ.,Կիլիկիա Բուլղարահայ թեմի առաջնորդ Ղևոնդ եպիսկոպոս Դուրյանը Գևորգ կաթողիկոսին ուղղվածնամակում պատմում է, որ Հայաստանը կործանվել է, ոչ մի անկյունում հայ չի մնացել: Զանգվածային տեղահանության հետևանքով սպանվածների, անհետացածների, մահմեդականացվածների և առևանգվածների թիվը հասել  է 835.600-ի: Բազմաթիվ հայմայրեր իրենց  նորածին մանուկներին Եփրատի ալիքների մեջ են գցել կամ տանը սպանել:Շատերի  երեխաներին խլել են […]

Ազատամարտիկները հրաժարվել են իրենց մեդալներից

Այսօր՝ 2015 թ. մարտի 2-ին, հայտնի ազատամարտիկներ Քերոբ Ղազարյանը և Մխիթար Ավետիսյանը հրաժարվել են իրենց պետական պարգևներից և դրանք հանձնել են «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ, Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի 1-ին հրամանատար Ժիրայր Սէֆիլյանին: Քերոբ Ղազարյանը և Մխիթար Ավետիսյանն իրենց պարգևները հանձնել են ի նշան 2015 թ. հունվարի 31-ին Բերձորում կատարված պետական […]

Սոցփաթեթով անվճար բուժօգնություն նաեւ ապահովագրությամբ

Սոցփաթեթի շրջանակներում շահառուներն այսուհետ անվճար բժշկական օգնությունից կարող են օգտվել ինչպես պետության կողմից առաջարկվող փաթեթով, այնպես էլ ապահովագրական ընկերություններում հավելյալ ծառայություններ ձեռք բերելու միջոցով։ Անցած տարվա վերջին կառավարության նախորդ որոշման մեջ կատարված փոփոխությամբ շահառուներին հնարավորություն ընձեռնվեց սոցփաթեթի տարեկան 72 հազար դրամը ուղղել նաեւ ապահովագրական ընկերությունների միջոցով հավելյալ ապահովագրական ծառայությունների ձեռքբերմանը։ Գումարի շրջանակներում նրանք կարող են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված