07 Հուլիսի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Հաշմանդամություն ունեցող մայրը, մանկահասակ երեխաների հետ՝ վարձով տնակում

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները այս օրերին, «Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» ամենամյա բարեգործական ձեռնարկի շրջանակում, Գյումրու տնակային ավանների բնակիչներին վառելափայտի, ամանորյա նվերների եւ սննդամթերքի բաժանման ընթացքում հանդիպում են աննկարագրելի ծանր ճակատագիր ունեցող ընտանիքների:  Ցավոք քիչ չեն մանկահասակ երեխաներին միայնակ խնամող մայրերը, ովքեր ոչ միայն բնակարան չունեն, այլ նույնիսկ խոնավ ու քարուքանդ վագոն-տնակներում վարձով են բնակվում: Նրանց գոյատեւման […]

Սերժ Սարգսյանը մասնակցել է ԵՊՀ խորհրդի տարեվերջյան նիստին

ՀՀ Նախագահ, Երևանի պետական համալսարանի խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում մասնակցել է ԵՊՀ խորհրդի նիստին: Տարեվերջյան նիստում քննարկվել և հավանության է արժանացել 2013/2014 ուսումնական տարվա ԵՊՀ գործունեության վերաբերյալ ռեկտորի հաշվետվությունը. հաստատվել են 2013/2014 ուսումնական տարվա ԵՊՀ գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների և ԵՊՀ 2010-2014թթ. զարգացման ռազմավարական ծրագրով հաշվետու ժամանակաշրջանում նախատեսված գործողությունների կատարողականները: […]

Վարչապետի մերձավորներն ունեն /վիդեո/

”Վարչապետը հորեր չունի, իր մերձավորներն ունեն հորեր, մենք առաջին իսկ ստուգման ժամանակ ստուգել ենք այդ նույն տարածքները, այնտեղ եղել են միայն օրինական հորեր՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն՝ ի պատասխան հարցին, թե մամուլում շատ է գրվում, որ իրենք պայքարում են ապօրինի հորերի դեմ, սակայն վարչապետը ևս ունի նման հորեր: Լրագրողները […]

Կահույքը, հագուստը և տեխնիկան հունվարի 1-ից կթանկանան

՛՛Իրազեկ քաղաքացիների միավորում՛՛ ՀԿ-ից հայտնում են. 2015 թվականի հունվարի 1-ից Հայաստանը անդամակցելու է Եվրասիական Տնտեսական Միությանը, ինչի արդյունքում ներկայումս գործող մաքսային դրույքաչափերի շուրջ 90 տոկոսը փոփոխվելու է: Ստորև ներկայացված են կահույքի, հագուստի և տեխնիկայի մաքսային դրույքաչափերի փոփոխության չափը: Այս բոլոր ապրանքները հիմնականում բերվում են այլ երկրներից, ուստի դրանց հիմնական մասը տեղական շուկայում թանկանալու է հենց […]

Ոչ ոք առանձնահատուկ չէ /վիդեո/

ՀՀ Երկրապահ կամավորականների միության “Երիտասարդ երկրապահ” կազակերպությունը կիրակի՝ դեկտեմբերի 21-ին  հրավիրել էր 5-րդ համագումար: Մասնակցեցին ԵԿՄ վարչության անդամ, Արցախի հերոս գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, ՀՀ Ոստիկանության ներքին զորքերի հրամանատար Լյովա Երանոսյանը եւ մի շարք այլ հյուրեր: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակնեի նախարար Արմեն Երիցյանը եւս շնորհավորական ուղերձներ հղեցին պատանի երկրապահներին:  ԵԿՄ […]

Պատժելու են /վիդեո/

՛՛Եղել են գործողություններ, հայտնաբերել ենք, շատ մարդկանց պատժել ենք ու շատերին էլ պատժելու ենք՛՛,-այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին ասաց Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն՝ ի պատասխան հարցին, թե արդյոք էներգակիրների թանկացումը նպաստել է ծառահատումների աճին:  Շարունակությունը՝ տեսանյութում:

՛՛Շատերը սթրես վերապրեցին և դարձան մելամաղձոտ՛՛

Անցած մի քանի օրերի դոլարա-դրամային վայրիվերումները մեծ ցնցումների հանգեցրին մեր ամբողջ հասարակությանը: Արդյունքը եղավ այն, որ նույն հասարակության տարբեր բևեռները նորից հակադրվեցին միմյանց նկատմամբ, մեկը որպես տուժող, մյուսը՝ մեղավոր: Եղան մարդիկ, որոնք օգուտներ քաղեցին տուժողների մեծ բանակի հաշվին: Շատերը սթրես վերապրեցին և դարձան մելամաղձոտ, սակայն դրանից մարդկանց դիմադրողականությունը չբարձրացավ:  Որն է խնդրի պատճառը.Մեր հասարակությունը, սկսած 90-ականներից, […]

Ղրղզստանը հրաժարվում է անդամակցել ԵՏՄ-ին

Ռուսաստանում տիրող ներկայիս իրավիճակն ու տնտեսական ճգնաժամը ստիպել են նրա գործընկեր պետություններին վերանայել իրենց դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ: Մասնավորապես Ղրղզստանն այլեւ չի ցանկանում դառնալ Եվրասիական տնտեսական միության անդամ, հայտնում է Цензор.НЕТ-ը: Երկրի նախարարների խորհուրդը որոշել է հետաձգել Ղրղզստանի` ԵՏՄ-ին միանալու հարցի քննարկումը: Հարկ է նշել, սակայն, որ ավելի վաղ, մասնավորապես` հոկտեմբերի 10-ին, երկրի նախագահ ալմազբեկ Ատամբաեւը […]

Վաղը ո՞վ է մեզ բերելու, հենց այնպես հնարավորություն ընձեռելու /վիդեո/

”Յուրաքանչյուր ծրագիր իրականացնելուց լինում են մարդիկ, ովքեր կողմ են և լինում են մարդիկ, ովքեր դեմ են ծրագրի իրականացմանը, բայց կա իրականություն, որի հետ մենք հաշվի ենք նստում”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը` ի պատասխան հարցին, թե արդյոք արդարացված է Գնդևազ գյուղի բնակիչների դժգոհությունն Ամուլսարի հետ կապված: ”Միաժամանակ մասնագիտական մոտեցումները ցույց տվեցին, որ […]

Հատկապես Ծառուկյանին /վիդեո/

՛՛Ի՞նչ տարբերություն, հարթակում լինել թե՞ չլինել՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն, անդրադառնալով դեկտեմբերի 10-ի հանրահավաքին, ասաց ՛՛Ժողովրդական՛՛ կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը: ՛՛Ներքեւում ժողովուրդն էր, ես նրանց կողքին էի: Իմ ելույթն այդ օրը տեղին չէր: Լիդերները չէին եկել, հատուկ երթ էր նախատեսված, այն հանրահավաքը չէր, որը պարունակում էր ելույթներ, միայն մի ազատամարտիկ հանպատրաստից ելույթ ունեցավ, որովհետեւ այդ ժամանակ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ