Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված բանաձևն ընդունվեց
Եվրանեսթի վեհաժողովում քվեարկության դրվեց Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված բանաձևը: Բանաձևն ընդունվեց 33 կողմ, 4 դեմ, 0 ձեռնպահ ձայներով: «Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ» բանաձևը ևս ընդունվեց 38 կողմ, 9 դեմ և 2 ձեռնպահ հարաբերակցությամբ:





































