06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Արխիվ

ԲՀԿ-ն սպառնալի՞ք

«Մեր երկրում թե արտաքին և թե ներքին քաղաքականությունը չի կարող լճանալ և Աստված չանի, որ լճանա: Համենայնդեպս այն իրադարձությունների շարանը, որ մենք տեսանք Նոր տարուց սկսած չի կարող պատահականություն լինել, այն իր մեջ մեսիջներ է պարունակում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց քաղաքագետ Շուշան Խաթլամաջյանը: Քաղաքագետը չի  տեսնում հանրային շահի հարցադրումները և չի  կարող ասել, թե այս […]

Արտագաղթի կրճատում, բնակչության թվի աննախադեպ աճ /վիդեո/

2014թվականին Նոյեմբերյան քաղաքը ունեցել է աննախադեպ բնակչության աճ: Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը` փաստելով, որ կրճատվել են արտագաղթի ծավալները : Ավելին, քաղաքապետի փոխանցմամբ` բարձրացել է ծնելիության մակարդակը: Մանրամասները՝ տեսանյութում:

«Թույլ մի տվեք ձեզ հետ այդպես վարվել…»

Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը վերջին ներքաղաքական զարգացումները մեկնաբանելով` նշում է. «Ես թատրոնը շատ բարձր եմ գնահատում, որպեսզի նման բաները թատրոն նկարագրեմ: Սա իսկապես խոսում է քաղաքական ցածր մակարդակի մասին, երբ որ փողոցային հարաբերությունները դառնում են քաղաքականություն և հարց լուծելն է փողոցային մակարդակի վրա»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:  «Երկու կովբոյ ձիերի […]

Ապրիլի 24-ի միջոցառումները տեղի կունենան. Թուրքիայի ԱԳՆ-ն հերքել է

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է թուրքական Today’s Zaman պարբերականի այն տեղեկությունը, թե Անկարան չեղյալ է հայտարարել ապրիլի 24-ին նախատեսված Գալիպոլիի տոնակատարությունները: Այդ մասին “Ակոս” թերթին հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից: Նրանք նշել են, որ Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումները կիրականացվեն ապրիլի 24-ին, ինչպես և նախատեսված էր:   Նշենք, որ Today’s Zaman պարբերականը գրել էր, որ […]

Էրդողանի դստեր նկատմամբ մահափորձ է ծրագրվում

Նախօրեին թուրքական կառավարությանը մոտ կանգնած «Սթար» և «Աքշամ» պարբերականներում հոդվածներ էին տեղ գտել այն մասին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դստեր` Սումեյե Էրդողանի դեմ մահափորձ է նախապատրաստվում, գրում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը: Ըստ աղբյուրների` գյուլենական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը, առաջիկա խորհրդարանական ընտրությունների շրջանում Էրդողանի ուշադրությունը շեղելու և նրան հրապարակից հեռացնելու համար, պատվիրել է մահափորձ […]

Մեր տեղեկատվական դաշտն այդքան էլ պատրաստ չէ Թուրքիայի հետ հակամարտության

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Ֆեյսբուքի իր էջում, անդրադառնալով լուրերին, թե իբր Թուրքիան չեղյալ է հայտարարել ապրիլի 24-ին ծրագրված Գալիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառումները, գրել է: “Թուրքական մամուլը` հատկապես անգլալեզու, հետաքրքիր մարտավարություն է ընտրել հայերի դեմ պայքարում։ Ինչ-որ սենսացիոն լուր են վերցնում, հաճախ իրականությանը չհամապատասխանող, և դրա հիման վրա պրոպագանդայի մեծ չափաբաժին մատուցում միջազգային հանրությանը։ Ամենաթարմ օրինակը Sunday’s […]

Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիս-Սիսիան, Գորիս-Շուռնուխ-Կապան ավտոճանապարհներին, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Ի՞նչ է նշանակում՝ «Քո արքայությունը գա… »

Հաճախ պարզագույն հոգևոր հարցերի շուրջ կասկածներ և հարցեր են առաջանում, որոնց վերաբերյալ պատասխան չգտնելով, կամ թողնում ենք դրանք օդում առկախ, կամ հարցերին տալիս ենք մեր՝ աշխարհիկ մեկնությունը՝ այդպես էլ չհասկանալով իրական՝ հոգևոր իմաստը: Հարգելի ընթերցող, Henaran.am-ը այսուհետ պարբերաբար կներկայացնի հոգևոր հարցերի վերաբերյալ հարցուպատասխաններ: Սկսենք բոլորիս հայտնի Տերունական աղոթքից՝ հատվածաբար ներկայացնելով և մեկնելով այն՝ ըստ Ավետարանի: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ