16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Եթե կա ՎՊ նախագահի նկատմամբ դժգոհություն, ապա կարելի է հանել նրան

ԱԺ-ում 3-րդ և վերջնական ընթերցմամբ քննարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Նախագծի հիմնական զեկուցողը Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն ասաց. «Զարգացած պետությունների օրենսդիր մարմինները ունենում են օրենսդրական, ներկայցուցչական և վերահսկողական գործառույթներ, և այս նախագիծը եկել է լրացնելու վերջին 3-րդ գործառույթի մեզ մոտ առկա բացը։

Նախագծով սահմանվում է, որ խորհրդարանը պետք է ուսումնասիրի պետական բյուջեի եռամսյակային ուսումնասրություն, այսօր մենք ուսումնասիրում ենք միայն տարեկանը, սակայն անհրաժեշտություն է առաջանում ուսումնասիրել ընթացիկ տարվա հաշվետվությունը»,- ներկայացրեց Մինասյանը։ Վերջինս առանձնացրեց նախագծի առանցքային համարվոցղ ևս 2 ուղղություններ, այն է որ Վերահսկիչ պալատը տերակեն հաշվետվության փոխարեն նարկայացնելու է եռամսյակային հաշվետվություններ։ Հաջորդը  բյուջետային գրասենյակի ձևավորումն է։ Նախագծի համահեղինակ, ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ գտնում է, որ բյուջետային գրասենյակի ստեղծման համար արդեն իսկ գոյություն ունեն նվազագույն պայմաններ:

ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն էլ ընդգծեց, որ նման կերպ ստեղծվում է հակասահմանադրական մարմին: Նա տարակուսանք հայտնեց, որ բոլորը խոսում են գրասենյակի ֆինանսական արդյունավետության, անելիքների, սակայն ոչ ոք չի խոսում գրասենյակի սահմանադրաիրավական կարգավիճակի մասին:

Նա նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ օրենքում սահմանված այդ մարմնի իրավունքներն ու լիազորությունները նշված չեն, այլ միայն շարադրված է, թե այդ լիազորությունների իրացման արդյունքում ինչ պետք է ունենանք: Ըստ Ջհանգիրյանի` գրված է, թե պետք է տրամադրի տեղեկանք, սակայն սահմանված չէ, թե ինչպես և ինչ գործառույթների արդյունքում:

Ջհանգիրյանը նշեց նաև, որ հայտնի չէ, թե արդյոք այդ մարմինը ստեղծվում է Վերահսկիչ պալատի դեմ: Պատգամավորը նշեց, որ եթե կա ՎՊ նախագահի նկատմամբ դժգոհություն, ապա կարելի է հանել նախագահին, այլ ոչ թե մարմին ստեղծել:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ