09 Մայիսի, Saturday, 2026
KFC

Արխիվ

Աղջիկ երեխա է, ուզում է, 18 տարի սովորի ու ամուսնանա, էտ ո՞նց եք պատկերացնում. Բիշարյան

«Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին ՕԵԿ-ը դեմ է, քանի որ դրանով պարտադրվում է 12-ամյա կրթությունը և առաջարկում է նախագիծն անժամկետ հետաձգել: «Աղջիկ երեխա է, ուզում է, 18 տարի սովորի ու ամուսնանա, էտ ո՞նց եք պատկերացնում, պետք է գնա՞, Կառավարության թույլտվությունը վերցնի՞, որ ամուսնա»,-Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին հարցրեց Հեղինե Բիշարյանը: […]

Եկեղեցուց դուրս փրկություն չկա, Օրվա խորհուրդը

Եկեղեցին է պահապանը աստվածպաշտության մեծ խորհրդի, որ հիմքն է քրիստոնեական կյանքի: Այնտեղ ենք մենք զգեստավորվում հավիտենական կյանքի հույսով, գտնում մեր հոգևոր կյանքի դարմանը և Կենաց Հացը (տես՝ Հովհ. 6: 35): Եվ Եկեղեցուց դուրս փրկություն չկա. այն է մեր պատսպարանը, այն է մեր հույսը և զորությունը: Եզեկ. 37: 1-14 Ա Տիմ. 3: 14-16 Մարտի 26, Օրվա […]

Ազգային ժողովի նախագահն ընդունել է Ղազախստանի դեսպանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը մարտի 26-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովին: Նշենք, որ դեսպանը խորհրդարան էր այցելել Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: ԱԺ նախագահը փաստել է, որ խորհրդարանը մշտապես համագործակցում է դեսպանատների հետ, կարեւորում նրանց դերը բարեկամ երկրների հարաբերությունների զարգացման գործում: Արդյունավետ գնահատելով դեսպանի գործունեությունը՝ Գալուստ Սահակյանը […]

Կրթության նպատակը դարձել է ոչ թե կրթություն ստանալը, այլ քննություն տալը

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը կողմ է կրթական համակարգում բարեփոխումներ անելու գաղափարին, սակայն, միևնույնն է, հարցեր ունի նախագծի հիմնական զեկուցող ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին։ Այս մասին նա նշեց այսօր Կրթության մասին օրենքի քննարկման ժամանակ, որը նախատեսում է տասներկուամյա կրթությունը դարձնել պարտադիր: Պատգամավորը նկատեց, որ ԵՏՄ-ին անդամակցելուց առաջ էլ վառ փոփոխություններ էին ակնկալվում, սակայն այդ […]

Բոլոր բարեկամներին գնդակահարել են 7-ամյա աղջկա աչքի առաջ

Սառա Ղուկասյանի պատմությունը Խավլագյուղ Սառան 7 տարեկան է եղել, երբ իրենց գյուղը տեղահանվել է: Նրա հարևաններին ու բարեկամներին հենց աչքի առաջ են գնդակահարել: Նա մնում է բոլորովին միայնակ: Նրանտանում են մի թուրք աղայի տուն, որտեղ 45 հորթ է արածեցնում, գրում է armeniangenocide100.org-ը: Սառա եօթը տարեկան էր, երբ գիւղը (Խաւլագիւղ) կը տեղահանուի։ Իր պարագաները իր աչքերաւն […]

«Ոչ էն է ինձ պետք, ոչ էն, մի երկու հատ ջիպ ունենամ, մի հատ բնակարան». այսպես են մտածում

«Թվում է, թե ամենահեշտ, դյուրըմբռնելի օղակն է դպրոցը, բայց այն նուրբ օրգանիզմ է»,-այսօր Ազգային ժողովում «Հանրակրթության մասին» օրենքում կատարվող փոփոխությունների մասին ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նշենք, որ նոր օրենքով առաջարկվում է 12-ամյա կրթությունը դարձնել պարտադիր: Սահակյանը նշեց, որ այս օրենքի ու ընդհանրապես կրթության համակարգի ու բարեփոխումների մասին խոսելիս պետք է հիշել այն ժամանակները, երբ […]

Տնտեսության աշխուժացման համար անհրաժեշտ է համալիր լուծումներ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի տնտեսական զարգացումներին վերաբերող խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են տնտեսության աշխուժացմանը, արտահանման խթանմանը, նոր ներդրումների ներգրավմանը, բիզնես միջավայրի բարելավմանը, մրցունակության բարձրացմանը վերաբերող մի շարք հարցեր: Ցանկացած ոլորտում ջանքերի գերլարումով հնարավոր է ինչ որ զարգացում ունենալ առանձին ոլորտների մակարդակով, սակայն հետագայում դրա զարգացումը կապվելու է տնտեսության մյուս ճյուղերով, […]

Ամփոփվել են Վահան Տերյանի 130-ամյակին նվիրված աշակերտական մրցույթները

Վահան Տերյանի 130-ամյակին նվիրված աշակերտական մրցույթներն ավարտվել են պարգևատրման միջոցառումով, որին ներկա է եղել  և հաղթանակած աշակերտներին պարգևատրել  Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։ «Շնորհակալություն եմ հայտնում մրցույթի կազմակերպիչներին՝ քաղաքապետարանի հանրակրթության վարչությանը, Վ. Տերյանի անվան դպրոցին, «Ջավախքի աջակցության հիմնադրամ»-ին՝ նախաձեռնության և աշակերտներին՝ ակտիվ մասնակցության համար։ Այս նախաձեռնությունը, մրցույթ լինելուց զատ, ունի նաև ճանաչողական կարևոր նշանակություն, քանի […]

«19 տարեկան քաղաքացին ուզում է աշխատել ու թքած ունի քո պարտադիր կրթության վրա»

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ողջունում է Կառավարության կողմից ներկայացված «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, սակայն համոզված է, որ այն չի կարող հաջողության հասնել: «Գսղափարը լավն է, իրականացնելն այսօրվա վիճակով անհնար է, ավագ դպրոցի ներդնումը շատ լավ գաղափար է, բայց երբ պատրաստ չես ներդնել, դա վնաս է բերում, ոչ թե […]

ՀԴՄ-ների շահագործման նոր կարգ

ՀՀ կառավարության նիստի հաստատման է դրված Հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները հաստատելու մասին նախագիծը: Ըստ որի նախատեսվում է. 1. Հաստատել հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները` համաձայն հետևյալ հավելվածի` Կանոններ. հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման վերաբերյալ: 2. Սահմանել, որ  որոշման 1-ին կետով հաստատվող հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները չեն կիրառվում «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետի համաձայն 2013 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ