Ասում եմ` անհնար է
Որովհետև անհնար է, անհնա՛ր է, ասում եմ, որ որևէ մեկը փրկված լիներ կամ կարողանա փրկվել առանց Սուրբ Գրքի ընթերցանության … Ս. Հովհան Ոսկեբերան
Որովհետև անհնար է, անհնա՛ր է, ասում եմ, որ որևէ մեկը փրկված լիներ կամ կարողանա փրկվել առանց Սուրբ Գրքի ընթերցանության … Ս. Հովհան Ոսկեբերան
Հայաստանը 2015 թվականի հունվարից հանդիսանում է ԵՏՄ անդամ: Անդամակցությունից անցել է շուրջ երեք ամիս, սակայն շատ ու շատ դեպքերում հստակ չէ, թե կոնկրետ որ ոլորտներում ենք մենք համագործակցում ԵՏՄ անդամ մյուս երկրների հետ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Արամ Սաֆարյանը փաստեց, որ ուսումնասիրելով ԵՏՄ-ում առկա գործընթացները` ինքը եկել է այն եզրահանգման, որ կա մի […]
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Միջուկային անվտանգության տարածաշրջանային կենտրոնում «Միջուկային էներգետիկա 2015» խորագրով սեմինար-վարժանքներն այս տարի մեկնարկեցին մարտի 2-ից: Երկշաբաթյա սեմինար-վարժանքները վարեցին ԱՄՆ Արգոնի ազգային լաբորատորիայի մասնագետներ Աուստին Գրիլլը, Միտչ Մաննինոն և Դանիլո Զիդդին: Henaran-ի հետ զրույցում միջուկային անվտանգության տարածաշրջանային կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը տվյալ կենտրոնը համարելով պոլիտեղնիկական համալսարանի ամենամեծ ձեռքբերումներից մեկը նշեց, որ սեմինար-վարժանքներն […]
Մարտի 20-ին, ժամը 15.20-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողներն օդանավակայանում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1977 թ. ծնված Արտյոմ Մ.-ին, որը հունվարի 11-ից ՌԴ Մոսկվայի մարզի Շոլկովսկի շրջանի ոստիկանության բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր.-ի 116 հոդվածի /ծեծ/ 2-րդ մասի մեղադրանքով: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Մարտի 14-ին ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում էր ստացվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոցի թիվ 61 շենքի դիմաց 1958 թ. ծնված Ռոբերտ Պետրոսյանին վրաերթի ենթարկելու մասին: Մարտի 20-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Ռ.Պետրոսյանը հիվանդանոցում մահացել է: Կատարվում է քննություն: *** Մարտի 13-ին ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում էր ստացվել «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով 2007 թ. […]
«Թաջ Մահալ. հայուհին և Հնդկաստանի խորհրդանիշը» վավերագրական ֆիլմը առաջիկայում մասնակցելու է մի շարք փառատոնների՝ Չեխիայում, Լեհաստանում և Ֆրանսիայում: Այս մասին հայտարարել է ժապավենի պրոդյուսեր Արմեն Շահբազյանը: Հայուհու հիշատակին կառուցված Հնդկաստանի գլուխգործոց համարվող Թաջ Մահալի ստեղծման պատմության, ինչպես նաև հնդկահայ երբեմնի ազդեցիկ համայնքի մասին պատմող ժապավենի պրեմիերան կայացել էր մարտի սկզբին: «Հայկական չափանիշ» կինոկենտրոն
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, Կապանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները վերացրել են Սյունիքի մարզի Կապանից Քաջարան տանող միջպետական ավտոճանապարհի (Մ2) 322-րդ կմ հատվածում տեղի ունեցած քարաթափման հետևանքները: Ճանապարհը երկկողմանի երթևեկելի է: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում աշխարհի տարբեր երկրների հեղինակավոր բեմերում տեղի են ունենում Մեծ եղեռնի ոգեկոչման համերգներ և ոչ միայն հայկական կոլեկտիվների մասնակցությամբ։ Ապրիլի 18-ին Մոսկվայում՝ Պ. Ի. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի Մեծ դահլիճում, Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Պավել Կոգանի ղեկավարությամբ, ելույթ կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգով։ Ծրագրում կհնչեն Շյոնբերգի, […]
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Մեղրիում, Վայքում, Աշոցքում, Մարտունիում տեղում է ձյուն: Առատ ձյան տեղումների և բքի հետևանքով փակ է Վարդենյաց լեռնանցքը: Արթիկ-Ալագյազ և Սիսիան-Գորիս ճանապարհահատվածներում գետնաբուք է: Սևանից դեպի Դիլիջանի թունել տանող հատվածում և Քեթիի լեռնանցքում մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են […]
«Անցած շաբաթվա ընթացքում շնչառական հիվանդությունների կտրուկ աճ է գրանցվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՆ հիվանդությունների օդակաթիլային և հատուկ վտանգավոր վարակների հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը: «Սուր շնչառական վարակներով հիվանդների թիվը 1.5 անգամ գերազանցում է համաճարակային շեմը, հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված բռնկում: Այս ամենը կանխարգելելու համար գարնանային արձակուրդները երկարացվեցին. հիվանդությունների […]

































