09 Մայիսի, Saturday, 2026
KFC

Արխիվ

Իտալիայի Տոսկանայի նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իտալիայի Տոսկանայի նահանգը` մարտի 25-ին ընդունել է Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձև, հայտնում է armeniangenocide100.org-ը։  Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի առթիվ՝ Հռոմի հայ համայնքի խորհուրդը,  նամակով դիմել է Իտալիայի բոլոր կարևոր նահանգապետարաններին ու քաղաքապետարաններին՝ բանաձեւեր ընդունելու խնդրանքով։  Այս առնչությամբ Տոսկանայի նահանգը` մարտի 25-ին խորհրդարանական նիստում ընդունել է բանաձև, որով զորակցություն է հայտնել հայ ժողովրդին։  Բանաձևը ներկայացրել են […]

Հայաստան մեկնողներին արգելվում է «Դյութի ֆրի»-ից առևտուր անել. Ժողովուրդ

Երբ Սերժ Սարգսյանն անցած տարի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրում էր Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու փաստաթղթերը, ակնհայտ էր, որ այդ նախաձեռնությունը Հայաստանին ոչ մի լավ բան չի խոստանում, սակայն դրա բացասական հետևանքների ամբողջական պատկերը դժվար թե որևէ մեկը կարողանար նկարագրել: Պարզվում է՝ ԵՏՄ-ի անդամակցությունը նույնիսկ անմաքս խանութներից, կամ այսպես կոչված՝ «Դյութի ֆրի»-ներից ՀՀ քաղաքացիների առևտրի վրա […]

Նոր նշանակումներ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հրամաններով չորս քրեակատարողական հիմնարկների նոր պետեր են նշանակվել: Մասնավորապես՝ ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետ Լյովա Բաղդասարյանը փոխադրման կարգով  նշանակվել է «Կոշ» ՔԿՀ պետի  պաշտոնում, «Գորիս» ՔԿՀ պետ Արտուշ Մաքունցը փոխադրման կարգով  նշանակվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետի պաշտոնում, «Կոշ» ՔԿՀ պետ Ավետիս Ստեփանյանը փոխադրման կարգով  նշանակվել է «Գորիս» […]

Էդմոն Մարուքյանը «փնտրտուքների» մեջ է. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն այս օրերին «փնտրտուքների» մեջ է: Պատգամավորը ցանկանում է առաջիկայում ինչ-որ կուսակցություն կամ նախաձեռնություն հիմնել: Դեռևս հստակ որոշված չէ, թե նոր ստեղծվելիք կառույցն ինչ իրավակազմակերպչական ձև է ունենալու` կուսակցություն է լինելու, թե քաղաքացիական նախաձեռնություն: Հայտնի է միայն, որ Էդմոն Մարուքյանը ցանկանում է մեկ կտուրի տակ «հավաքել» այն գործիչներին, ովքեր […]

Լևոն Տեր-Պետրոսյանի պատճառով. «Իրատես de facto»

«Իրատես de facto»-ի տեղեկություններով` վերջին շրջանում, մինչ Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից հեռացումը, բավականաչափ լարված են եղել Ծառուկյան-Օսկանյան հարաբերությունները։ Նրանք հաճախ են վիճել միմյանց հետ` ապագա քայլերի, կուսակցության դիրքորոշումների շուրջ: Նույն այդ շրջանում բավականին մեծ է եղել Լևոն Տեր-Պետրոսյանի ազդեցությունը Ծառուկյանի վրա: Ավելին, քան Ռոբերտ Քոչարյանինը։  «Երբ Գագոն հանդիպում էր Լևոնի հետ, մի քանի օր լրիվ ուրիշ […]

Աշոտ Աղաբաբյանը նեղացել է ՀՀԿ-ից. Հրապարակ

Պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը՝ Բուռնաշը, նեղացել է հարազատ կուսակցությունից և, իբրև բողոքի նշան, բոյկոտել է անցած քառօրյան: Եվ չի էլ թաքցնում իր վերաբերմունքը: Մինչև հարկայինի կողմից տուգանվելը Բուռնաշը նեղսրտել էր կուսակցությունից, որ մատը մատին չխփեցին և Ծառուկյանին կարգի չհրավիրեցին՝ թույլ տալով, որ «Հրազդան» տոնավաճառից առևտրականներ փախցնի ու մեծ վարկի տակ գցի Աղաբաբյանին: Դրան էլ հետևեց ՀՀԿ-ի […]

Կգա՝ իրա մեծ ախպորը կտենա. Մհեր Սեդրակյանը՝ Պզոյից. Հրապարակ

«Հրապարակը» գրում է. «Երրորդմասցի Լյովիկի և մնացյալի առնչությամբ հոլովվում է նաև Ձեր անունը, ասվում էր, որ Ձեր հարաբերությունները շատ ավելի վատ են եղել նրա հետ՝ հարցրինք Մհեր Սեդրակյանին: «Ուրեմն իրանք՝ էդ մարդիկ, որ փնտրվում էին, արդեն հանձնվել են, բան չմնաց, էս էրկու օրը կպարզվի, ու էդ իմ անունը շահարկողները կհասկանան, որ իրանք լավ բան չեն […]

Իսպանիայի Պինտո քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Նախօրեին տեղի ունեցած Իսպանիայի Պինտո քաղաքի քաղաքապետարանի մարտ ամսվա լիագումար նիստում քաղաքապետարանը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ընդունված բանաձևում ասվում է. «Պինտոյի քաղաքապետարանի լիագումար նիստը 100-րդ տարելիցին ընդառաջ միաձայն հաստատում է Հայոց ցեղասպանության`  20-րդ դարի առաջին ցեղասպանության ճանաչումը, որի ընթացքում սպանվեց 1.5 մլն հայ քաղաքացի, իսկ 2 մլն հայ ստիպված եղավ լքել իր բնակավայրը»: 

Գյումրիի դիսկոյում մարտի 9-ը «նշվել է» շշերն աղջկա մեջքին ջարդելով, նրա վրա թքելով, այլ կանանց հարվածելով ու «քֆուրներով». Ժամանակ

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մարտին Սարոյանի նախագահությամբ ավարտվել է Գնել Թովմասյանի գործի դատական քննությունը: 33-ամյա Գնելը 3 անչափահաս երեխաների հայր է: Նա կալանքի տակ է 2014 թվականի հուլիսի 21-ից: Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի մարտի 9-ին, ժամը 20-ն անց 30-ի սահմաններում Գնելը գործով չպարզված անձի հետ գնացել է Գյումրի քաղաքի Տերյան 99/5 հասցեում գործող ժամանցի […]

Ծառուկյանն այլևս չի հրահանգում. հետաքրքիր մանրամասներ ԲՀԿ-ական ֆեյքերից. Ժամանակ

«Ժամանակը» գրում է. «Փետրվարի 14-ից ԲՀԿ-ական ֆեյքերի ֆեյսբուքյան էջերը չեն թարմացվում: Ավելին` այդ էջերում մինչ այդ գրված բոցաշունչ ստատուսները, ԲՀԿ-ի ու դրա նախկին առաջնորդի՝ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ նյութերն աստիճանաբար հեռացվում են: Որոշ էջեր ամբողջությամբ մաքրվել են քաղաքական բովանդակությամբ նյութերից, եւ մնացել են միայն որոշ լուսանկարներ: ԲՀԿ-ական ֆեյքերի բացակայությունը նկատելի է նաև ԲՀԿ-ի քիմքին ոչ հաճելի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ