07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

Մահացել է

Շաբաթ օրը Մոնե-Կարլոյում մահացել է ամենահարուստ իտալացիներից մեկը`շոկոլադ արտադրող հանրահայտ Ferrero ընկերության տնօրեն Միկելե Ֆերերոն, հայտնում է РИА Новости-ն: Վերջինն 89 տարեկան էր: Այսօրվա դրությամբ Ferrero-ն արտադրում է այնպիսի հանրահայտ մթերքներ, ինչպիսիք են` Nutella շոկոլադը,  Rafaello եւ Ferrero Rocher կոնֆետները, Кinder Chocolate, Kinder Surprise եւ Tic-Tac սալիկները: ԶԼՄ-ները Միկելե Ֆերերոյին անվանում էին “ Nutella-ի հայր”:

Սոց. հարցում ԵՏՄ-ի մասին մարդկանց իրազեկվածությունն ու կարծիքը

Հաշվի առնելով ԵՏՄ-ի և դրան միանալու հետևանքների վերաբերյալ մարդկանց գիտելիքների մասին ուսումնասիրությունների բացակայությունը՝ ՛՛Իրազեկ Քաղաքացիների Միավորում՛՛ հասարակական կազմակերպությունը կատարել է ուսումնասիրություն, որը նպատակ ունի լրացնելու վերոնշյալ բացը և ուսումնասիրելու ոչ միայն մարդկանց վերաբերմունքը ԵՏՄ-ին, այլ նաև այդ վերաբերմունքի և ինտեգրացիոն գործընթացների մասին նրանց իրազեկվածության միջև կապի վերաբերյալ: Հարցերը տրվել են Երևանի, Գյումրիի, Վանաձորի և Կապանի […]

Մայրաքաղաքում ծնվել է 402 երեխա

Փետրվարի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 42699 քաղաքացի:  Նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի “Շտապբուժօգնություն” ծառայությունն արձանագրել է 4644 կանչ. հիվանդանոց է տեղափոխվել 915 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ վնասվածքները: Փետրվարի 6-12-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 402 երեխա` 207 տղա և 195 […]

Բրիտանական ֆիլմերի փառատոնը մեկնարկեց Երևանում

16 փետրվար, 2015թ, Երևան. Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի ունեցավ փետրվարի 14-ին ՛՛Մոսկվա՛՛ կինոթատրոնում։ Փառատոնն այս տարի նվիրվում է  սիրո տարածման ու պահպանման գաղափարին: Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի կազմակերպիչներն են Բրիտանական խորհուրդը և Երևանում Բրիտանական դեսպանատունը, փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline-ը։ Փառատոնին աջակցում է ՀՀ Մշակույթի նախարարությունը:  Բացման  արարողությանը մասնակցում էին՝ ՀՀ-ում […]

Ֆրանսիայի նախագահը նամակ է հղել Արամ Ա.-ին

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նամակ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսին՝ պատասխանելով Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչությունների վերաբերյալ վերջինիս ցավակցական նամակին: Այս մասին տեղեկացնում է կաթողիկոսարանի ֆեյսբուքյան էջը: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. “Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա.Կաթողիկոս հետեւեալ նամակը ստացաւ Ֆրանսայի Հանրապետութեան Նախագահ Ֆրանսուա Հոլանտէն: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ Անթիլիաս-Լիբանան Կ’ուզեմ Ձեզի շնորհակալութիւն յայտնել, […]

Գևորգի տունը գտնվում է հակառակորդի մշտական կրակի տակ

Փետրվարի 15-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Տավուշի մարզային կենտրոնի աշխատակիցներն ու կամավորները սահմանամերձ Չինարի գյուղում էին։ Նրանք այցելել էին Գևորգ Պետրոսյանի երիտասարդ ընտանիքին։ Գևորգ Պետրոսյանը երկու երեխաների հայր է, նրանցից մեկը՝ նորածին։ Նրա տունը գտնվում է հակառակորդի դիրքերին դեմ-հանդիման՝ մշտական կրակի տակ։ Ուստի Պետրոսյանները ստիպված թողել են իրենց տունը և տեղափոխվել հարազատներից մեկի ավելի ապահով […]

՛՛Սա մեր հասարակության ամոթանքն է՛՛

՛՛Արդեն ամիսներ շարունակ ոստիկանությունը ավելի կոպիտ, ավելի ծայրահեղական միջոցներ է կիրառում ցանկացած ակցիայի մասնակիցների նկատմամբ: Ոստիկանությունը ունի մեկ հստակ գործելակերպ. բոլոր միջոցներով խափանել և ուժ կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ՛՛,-լրագրողների հետ քննարկմանը կարծիք հայտնեց ՛՛Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների՛՛ ՀԿ-ի նախագահ  Հայկուհի Հարությունյանը: Քննարկման թեման փետրվարի 11-ին ՀՀ նախագահի նստավայրի դիմաց զոհված զինծառայողների ծնողների և ոստիկանության աշխատակիցների […]

Սա լուրջ սցենար է

“Սա լուրջ, մեծ սցենար է՝ մշակված վարչախմբի վերարտադրման համար, և հիմնական խաղացողները Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց “Ժողովրդավարական հայրենիք” կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը՝ մեկնաբանելով ստեղծված ներքաղաքական ճգնաժամը: “Այստեղ Գագիկ Ծառուկյանը որևէ դերակատարում մեծ հաշվով չի ունենա, ուղղակի նրան խաղացնում է Քոչարյանը: Հիմա թե ինչ արդյունքի կհասնենք, կյանքը ցույց կտա”,-նկատեց նա: Մակեյանն […]

Իսլամի սարսափը շարունակվում է. ԻՊ-ը 21 քրիստոնյայի է մահապատժի ենթարկել /վիդեո/

Համացանցում “Իսլամական պետություն” ահաբեկչական խմբավորումը տեսանյութ է տարածել, որում երեւում է, որ ԻՊ-ը 21 եգիպտացի քրիստոնյաների է մահապատժի ենթարկել: Բոլոր 21 քրիստոնյաները առեւանգնվել էին Լիբանանում: Տեսանյութում երեւում է, որ նարնջագույն հագուստ հագցրած գերիներին գլխատում են, ամենայն հավանականությամբ, Միջերկրարակն ծովի ափին: Ահաբեկիչը խոստանում է “ոչնչացնել մյուս ափին գտնվող քրիստոնյաներին”` ի նկատի ունենալով եվրապացիներին, հաղորդում է ТАСС-ը: […]

Էտ մակարդակից ելնելով են բոլոր չինովնիկները բիզնեսով զբաղվում ու միլիարդատեր դառնում. Տիգրան Կարապետյան /վիդեո

՛՛Այս հակամարտությունը ՛՛ “Հանրապետական”  կուսակցությանը օգուտ չի բերի, քանի որ անհատական դաշտ են տանում՛՛,-՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ ասաց ՛՛Ժողովրդական՛՛ կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը: Տիգրան Կարապետիչը անդրադառնալով ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հեռուստաելույթին ասաց. ՛՛Ես հարց ունեմ պարոն Աշոտյանին՝ էտ մակարդակից ելնելով են բոլոր չինովնիկները բիզնեսով զբաղվում ու միլիարդատեր դառնում՛՛: Կարապետյանը ճիշտ չի համարում մականուններով խոսելը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված