ԱՄՆ-ն պետք է օգնի նրանց, ում վերքը դեռ չի սպիացել. կոնգրեսական Ադամ Շիֆն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը. Tert.am
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը, ով հայտնի է իր հայանպաստ գործունեությամբ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ծավալուն թեմատիկ անդրադարձ է ներկայացրել, գրում է Tert.am-ը` asbarez.com-ին հղումով: Կոնգրեսականն իր հոդվածը սկսում է մի շարք պատմական փաստերի շարադրմամբ: «Օսմանյան կայսրությունում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուն, ականատես լինելով Ցեղասպանությանը, վստահաբար ասել է, որ «մարդկության ողջ պատմության ընթացքում […]





































