Ով է մեր փրկությունը
Հիսուս Քրիստոսն աշխարհ եկավ` մեղավորներին փրկելու: Ա. Տիմոթեոս 1.15
Հիսուս Քրիստոսն աշխարհ եկավ` մեղավորներին փրկելու: Ա. Տիմոթեոս 1.15
Ապրիլի 2-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին: Նախարարները մտքեր փոխանակեցին գլոբալ և տարածաշրջանային անվտանգության վրա ազդեցություն ունեցող խնդիրների, Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում առկա իրավիճակի, ինչպես նաև՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, անդրադարձան Աֆղանստանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերին։ Այս հարցերի շուրջ ելույթով հանդես եկավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ այժմ հանրապետությունում միջին հաշվով արտադրվում է օրական շուրջ 960 հազարհավկիթ, ինչը լիովին բավարար է Սուրբ Հարության տոնի նախաշեմին սպառողներին տեղական արտադրության հավկիթով ապահովելու համար: Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ այս օրերին հավկիթի ներկրումներ չեն իրականացվել: Շուկայում հավկիթի գների էական փոփոխություններ այս պահին չեն նկատվում: Նախատոնական օրերին նույնպես հավկիթի գների թանկացումներ չեն սպասվում:
Ռուբեն Գրիգորյանի պատմությունը 1908 թ., Կարին Դիանա Գրիգորյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր ընտանիքի պատմությունը, որը լսել է պապից, վերջինս էլ՝ իր տատից: Կարավառությունը հայտարարել է, թե բոլոր տղա երեխաներին պետք է պատվաստել: Տատը որոշել է տղային պահել երկար զգեստի տակ ու հայտարարել, որ իրենց տանը տղա երեխա չկա: Որոշ ժամանակ անց պարզում են, որ պատվաստված […]
1983 թվականին ծնված Էմմա Քոչարյանը գողության փորձ է կատարել, ապա սպառնացել տղամարդուն դանակով: Մանրամասն՝ տեսանյութում:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան առաքելության ղեկավար Դևիդ Դոուլիի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքն ու առաջիկա քայլերը: Կողմերն անդրադարձ են կատարել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս:
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել «Մաքսային միության անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրի մասին» 2010թ. մայիսի 21-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու արձանագրության կնքման առաջարկությանը: Համաձայնագրով Մաքսային միության (ս.թ. հունվարի 1-ից՝ Եվրասիական տնտեսական միության) անդամ պետությունների համար ստեղծվել է մտավոր սեփականության օբյեկտների մեկ միասնական ռեեստր, ինչը նպատակ ունի իրենց իրավունքների պաշտպանության հարցերում օժանդակել մտավոր սեփականության […]
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի խոսքով՝ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի երկրորդ տարբերակ չի ներկայացվել խմբակցություններին, քաղաքական ուժերին: «Հանրապետության նախագահը հավանություն է տվել մի հայեցկարգի, որտեղ սևով սպիտակի վրա դրված է մեկ տարբերակ՝ պառլամենտական համակարգ: Երկրորդ տարբերակը, թե ինչու է խնվել, անհասկանալի է ու լուրջ մտահոգություն տեղիք է տալիս»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Մինասյանը շեշտեց, որ […]
Նիստում քննարկվել է «Շրջանառության հարկի մասին» և «Հարկերի մասին» օրենքներում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նրա խոսքով իր առաջարկած լրացումների նպատակն է հավասար պայմաններ ստեղծել ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող բոլոր տնտեսվարող սուբյեկտների համար: Կառավարությունը նպատակահարմար չի համարել նախագծերի ընդունումը և հիմնավորել իր բացասական եզրակացությունը:
Գեներալ-լեյտենանտ, ՀՀ նախկին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի խոսքով՝ հավանականությունը շատ քիչ է, որ Ադրբեջանը կգնա լայնամասշտաբ պատերազմի: «Եթե խոսում ենք լայնամասշտաբ պատերազմի մասին, ապա գործոնները շատ-շատ են, և հավանականությունը սկսելու ես համարում եմ շատ քիչ»,-այսօր հրավիրված քննարկման ժամանակ ասաց նա: Նա ընդգծեց, որ նախևառաջ ՀՀ-ն ունի մարտունակ բանակ, պատրաստ է կռվել, և դա լրացվում է […]































