15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Արխիվ

Այսօր Ավագ հինգշաբթի է, կկատարվի Ոտնլվայի արարողություն

Ավագ հինգշաբթին  նվիրված է վերջին ընթրիքին, իբրև Հաղորդության խորհրդի հաստատում: Առավոտյան եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ: Երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է Ոտնլվայի արարողություն: Քրիստոս վերջին ընթրիքից հետո, ցուցաբերելով ճշմարիտ հեզության ու խոնարհության օրինակ, լվանում է իր աշակերտների ոտքերը: Այդպես էլ Հայ եկեղեցում Տիրոջ այս օրինակով քահանան եկեղեցու խորանին ծնկաչոք լվանում է 12 մանուկների կամ եկեղեցու […]

Գոյություն չունի հրաշք մեթոդ, որն ի զորու կլիներ բուժել այս հիվանդությունը

2007 թվականի դեկտեմբերի 18-ին կայացած ՄԱԿ-ի 76-րդ լիագումար նիստին` Քաթարի պետության առաջարկով, որոշում ընդունվեց Աուտիզմի իրազեկման օրը նշելու մասին:  2008-ից ապրիլի 2-ը նշվում է որպես Աուտիզմի իրազեկման միջազգային օր: Աուտիզմը հաղորդակցման, սոցիալիզացիայի, հարմարվողական վարքագծի և խոսքի զարգացման ծանր խանգարում է, որն արտահայտվում է մինչև երեխայի 3 տարեկան հասակը: Այսօր այն կարելի է դասել 20-րդ դարի […]

Սա խորհրդանշական իրադարձություն է՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը` Կիպրոսի խորհրդարանի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման կապակցությամբ Հայաստանը ողջունում է Կիպրոսի խորհրդարանի կողմից ապրիլի 2-ին ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի միաձայն ընդունումը։ Սա խորհրդանշական իրադարձություն է՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին։ Այս օրենքի ընդունմամբ Կիպրոսը կարևոր ներդրում կատարեց ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում։

Թվայինի անցման ժամկետը մինչև 2017թ. հետաձգելու առաջարկը մերժվեց /վիդեո/

Կառավարությունն այսօրվա նիստին մերժեց ՀՀ հեռուստատեսության անալոգիային հեռարձակումից թվայինի անցման ժամկետը մինչև 2017թ. հետաձգելու առաջարկը: Այս օրենսդրական նախաձեռնությամբ էր հանդես եկել անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նշեց, որ առաջարկն ընդհանուր առմամբ ընդունելի է, սակայն ժամկետի հստակ սահմանումը քննարկման առարկա է հանդիսանում` նկատի ունենալով, որ թվայնացմամբ կազատականացվեն որոշակի քանակությամբ հաճախականային տիրույթներ, […]

Փաստ

Երևանի քաղաքապետարանի գործունեության թափանցիկության բարձրացման համատեքստում քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը շարունակում է «Օրվա փաստը» խորագրի ներքո ներկայացնել Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացված աշխատանքները: Այս անգամ ներկայացվում է 2012-2014թթ. ընթացքում մայրաքաղաքի բակային տարածքների և միջբակային հատվածների ասֆալտբետոնյա ծածկի ընթացիկ նորոգման ծավալը:

Մեր դռները բաց են ձեզ հետ բիզնեսի ու առևտրի համար. ԱՄՆ դեսպան

ԱՄՆ-ը Հայաստանում ամենամեծ ներդրում իրականացնող երկրներից մեկն է: Այս մասին այսօր «HSBC Բանկ Հայաստան»-ի կազմակերպած գործարար համաժողովի ընթացքում ասել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլզը: Նա նշել է, որ այդ ներդրումները կարող են ավելի մեծանալ, եւ կարեւոր է, որպեսզի հայկական ու ամերիկյան բիզնեսները միմյանց մասին իմանան ավելին: «Որպես դեսպան իմ նպատակներից է զարգացնել երկու երկրների […]

Ուրուգվայի փոստը Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով նամականիշ կներկայացնի

Ուրուգվայի փոստը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով նամականիշ կներկայացնի: Այս մասին գրում է News.am-ը` հղում անելով «Republica» պարբերականին՝ հավելելով, որ փոստը նամականիշի նոր օրինակը կոլեկցիոներներին կներկայացնի ապրիլի 7-ին: «Այսպիսով, ուրուգվայական փոստը հարգանքի տուրք կմատուցի հայ ժողովրդի պատմության այդ ողբերգական էջերի հիշատակի զոհերի հիշատակին: Բացի փոստի ղեկավարությունից, սպասվում է նաև Հայաստանի պատվավոր հյուպատոս Ռուբեն Աբրահամյանի և Հակոբ […]

Մինչև չնայենք, չեմ ստորագրելու այդ որոշումը. վարչապետ

Կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ որոշում ընդունեց «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված ակտիվների ամրացման և դրանք «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու վերաբերյալ: Վարձակալության պայմանագրի համաձայն «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վրա պահպանման և վերանորոգման աշխատանքների ընդլայնված ծրագրի շրջանակներում, սեփական միջոցներով կատարված կապիտալ ներդրումների և վերանորոգումների արդյունքում ստեղծված […]

Որքան կարժենա Զատկի սեղանը

Զատկի տոնից առաջ ինչպիսին է գնային քաղաքականությունը շուկայում եւ արդյոք թանկացումներ սպասվում են: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ ձվի գնային քաղաքականությունը պետության հսկողության տակ է, իսկ բրինձը չի թանկացել, ավելին` ինքնարժեքով է վաճառվում: Ասուլիսին ներկա «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանի հավաստմամբ` թռչնարտադրողները խոստացել են, որ ձուն […]

Ավագ հինգշաբթի /վիդեո/

Ապրիլի 2-ին՝ Ավագ հինգշաբթի մեր Տեր Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության և Ս. Հաղորդության խորհրդի հաստատման օրն է: Առավոտյան ժամերգության ավարտին կկատարվի ապաշխարողների արձակման կարգ: Միջօրեին կմատուցվի Ս. Պատարագ (ժ. 11.00-ին):  Ժամը 16.00-ին Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ոտնլվայի արարողությունը կկատարի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Ընթացքում կօրհնվի յուղը: Ավագ հինգշաբթի, երեկոյան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ