02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Արխիվ

Կամ օլիգարխն օլիգարխ չէ…

”Շատ անհաջող տարի էր ընդդիմության համար, եղավ եռյակ, եղավ հանրահավաք ու վերջացավ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՛՛Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ՛՛ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչպիսին էր 2014-ը ընդդիմության համար: ՛՛Այսինքն՝ դա զարգացող պրոցես չեղավ, դրա տակ լուրջ հիմքեր կան, հասարակությունը չվստահեց, չհավատաց ու չտեսավ, չնայած կարոտ էր նոր խոսքի, նոր մոտեցումների մինչև եռյակի գործունեության սկիզբը, […]

Հրդեհ է բռնկվել. կա զոհ

Հունվարի 9-ին, ժամը 21.09-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի  3-րդ միկրոշրջանի թիվ 23 շենքի հարկերից մեկի բնակարանում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 22.12-ին: Թիվ 12 բնակարանում հայտնաբերվել է տանտիրոջ՝ Վ. Հ.-ի (մոտ 80 տարեկան) այրված դին: Այրվել է մահաճակալը՝ անկողնային պարագաներով:

Սա վերջն է…

Աշխարհիս երեսին օր-օրի ծավալվող հակամարդ դրսեւորումներն ապացուցն են, որ ներկայիս աշխարհակարգը ոչ միայն ճգնաժամի մեջ է, այլ վերջնականապես սպառել է իրևեն…Եթե պետություններից ներս շատ կարեւոր դեր կատարեցին քաղաքացիական պատերազմները, ապա այսօր, ավազակներ – օրինապաշտներ հակամարդությունը ելել է Երկիր մոլորակի շալակը…Շուտափույթ լուծում…Այլապես՝ սա վերջն է… Դերասան Աշոտ Ադամյանի ֆեյսբուքյան էջից

Քո երկնային ՄԵԾ գոյությամբ ներկա ես, սիրելի ընկեր

Ուղիղ  կեսգիշերին Ֆեյսբուքը ծանուցեց՝ հունվարի 10-ը Գոհար Իսախանյանի ծննդյան օրն է: Առաջին անգամ  խախտվեց ավանդույթն ու չկարողացա SMS ուղարկել իմ ընկերոջն ու գործընկերուհուն, նրան, ում կարող էի վստահել նույնիսկ անձնական ընտանեկան գաղտնիքդ ու լսել  նրա խորհուրդը: Չուղարկեցի հաղորդագրություն ու չստացա նրա պատասխանը՝ շնորհակալ եմ, առաջինը դու էիր… Այնուամենայնիվ, երբ Կապանում էի,  հունվարի 1-ին չխախտեցի ավանդույթը…նորից […]

Որ ճանապարհներն են փակ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք – Քարվաճառ  ավտոճանապարհը: Դժվարանցանելի են  Գյումրի-Բավրա և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները: ՀՀ բոլոր ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ: Խորհուրդ է տրվում երթևեկել […]

Սպանվել են ահաբեկիչ եղբայրները

Ըստ France Presse-ի, Charlie Hebdo երգիծական հանդեսի խմբագրությունում ահաբեկչության իրականացման համար կասկածվող Կուաշի եղբայրները սպանվել են: Դա տեղի է ունեցել հատուկ գործողության արդյունքում, որը իրականացվել է Փարիզից հյուսիս ընկած Դամարտեն ան Գոել բնակավայրում: Այստեղ Սայիդ եւ Շերիֆ Կուաշիները մեկ մարդու գերի էին վերցրել եւ փակվել տեղի տպագրատանը: Ֆրանսիայի հատուկջոկատայինները հատուկ գործողություն են իրականացրել տեղանքում, ազատել […]

Ինչպես հաղթահարել հետարձակուրդային սթրեսը. խորհուրդներ հոգեբանից

Ամանորյա ու սուրբ ծննդյան տոներն արդեն հետևում են, և ոմանց համար արձակուրդն ավարտվել է, ոմանց համար էլ երեք օրից կավարտվի:  Ինչպես Henaran.am-ի հետ զրույցում նշեց հոգեբան Կարինե Նալչաջյանը, այս օրերին շատերի մոտ հետարձակուրդային սթրես է առաջանում: Հոգեբանի խոսքով՝ հետարձակուրդային սթրեսը մեր առօրյային բնորոշ ամենափոքրիկ և հեշտ հաղթահարվող սթրեսներից մեկն է: ՛՛Մենք շատ ավելի ծանր սթրեսներ ենք […]

Արփի Գաբրիելյանը չի սիրում խոսել, բայց…

՛՛Ֆուլ Հաուս՛՛  ժամանցային ծրագրի դերասանուհի Արփի Գաբրիլյանի համար 2014  թվականը բուռն աշխատանքային տարի էր․ ՛՛Կապված աշխատանքի հետ ձեռքբերումներն իսկապես շատ էին՝ գեղարվեստականա ֆիմեր, հեռուստաեսային հաջողված ծրագիր, բազմաթիվ համերգներ Հայաստանում և Միացյալ նահանգներում՛՛,-մեզ հետ զրույցում փաստեց դերասանուհին:  2015  թվականից դերասանուհու ակնկալիքները շատ են, բայց չի սիրում շատ խոսել դրանց մասին.՛՛Աստծո հաջողությամբ թող որ նոր տարին բոլորիս […]

Դեսպանը հանձնեց հավատարմագրերը

Հունվարի 8-ին Լեհաստանի նախագահական նստավայրում` “Բելվեդերյան” պալատում, Լեհաստանում ՀՀ նորանշանակ դեսպան Էդգար Ղազարյանն իր հավատարմագրերը հանձնեց երկրի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկուն:  Նախագահական պալատի մուտքի մոտ տեղի ունեցավ դեսպանի դիմավորման պաշտոնական արարողությունը, որի սկզբում հնչեց ՀՀ պետական օրհներգը: Զինվորական ողջույնին հաջորդեց հավատարմագրերի հանձնման արարողությունը և Լեհաստանի նախագահի առանձնազրույցը դեսպանի հետ: Շնորհավորելով և ողջունելով դեսպան Ղազարյանին` նախագահ Կոմորովսկին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ