Վարչապետը մասնակցել է միջբուհական ուսանողական գիտաժողովի աշխատանքներին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Ծաղկաձորում ապրիլի 17-19-ն անցկացվող «Հայաստանի Հանրապետության տնտեսական համակարգը. նորարարություն, զարգացում, իրագործում» խորագրով միջբուհական ուսանողական գիտաժողովի աշխատանքներին: Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ արդի աշխարհում երիտասարդության մտավոր և ֆիզիկական կարողությունների նպատակային կիրառումը պետության և հասարակության կայուն զարգացման կարևոր նախապայմաններից է: Այդ իսկ պատճառով Հայաստանի Հանրապետության կառավարությունը երիտասարդության՝ հասարակության մեջ ակտիվ […]





































