17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

Մինչև չնայենք, չեմ ստորագրելու այդ որոշումը. վարչապետ

Կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ որոշում ընդունեց «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված ակտիվների ամրացման և դրանք «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու վերաբերյալ: Վարձակալության պայմանագրի համաձայն «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վրա պահպանման և վերանորոգման աշխատանքների ընդլայնված ծրագրի շրջանակներում, սեփական միջոցներով կատարված կապիտալ ներդրումների և վերանորոգումների արդյունքում ստեղծված […]

Որքան կարժենա Զատկի սեղանը

Զատկի տոնից առաջ ինչպիսին է գնային քաղաքականությունը շուկայում եւ արդյոք թանկացումներ սպասվում են: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ ձվի գնային քաղաքականությունը պետության հսկողության տակ է, իսկ բրինձը չի թանկացել, ավելին` ինքնարժեքով է վաճառվում: Ասուլիսին ներկա «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանի հավաստմամբ` թռչնարտադրողները խոստացել են, որ ձուն […]

Ավագ հինգշաբթի /վիդեո/

Ապրիլի 2-ին՝ Ավագ հինգշաբթի մեր Տեր Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության և Ս. Հաղորդության խորհրդի հաստատման օրն է: Առավոտյան ժամերգության ավարտին կկատարվի ապաշխարողների արձակման կարգ: Միջօրեին կմատուցվի Ս. Պատարագ (ժ. 11.00-ին):  Ժամը 16.00-ին Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ոտնլվայի արարողությունը կկատարի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Ընթացքում կօրհնվի յուղը: Ավագ հինգշաբթի, երեկոյան […]

Նաիրիտցիները չեն հանգստանա…/վիդեո/

Իրենց աշխատավարձային պարտքերը պահանջող հարյուրից ավելի նաիրիտցիներ այսօր՝ կրկին հավաքվել են կառավարության մոտ եւ պահանջում են հանդիպում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Նրանք պաստառներով հարվածում են գետնին եւ բարձրախոսով վանկարկում «վարչապետ» «պատասխան» եւ «պարտքերի մարում»: «Մենք հստակ գիտենք, որ մեր աշխատավարձերը մարվելու են, բայց մարման կոնկրետ ժամկետներ ենք պահանջում: Ժողովուրդը չի հանգստանա այնքան ժամանակ, մինչեւ իրենց […]

Տաթև-Աղվանի-Կապան ավտոճանապարհը դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ Սյունիքի մարզի Տաթև-Աղվանի-Կապան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում ապրիլի 2-ին` ժամը 10:10-ի սահմաններում, տեղի է ունեցել քարաթափում: Ժայռաբեկորները ճանապարհի երթևեկությունը դարձրել են դժվարանցանելի: Գորիսի տարածաշրջանի ճանապարհաշինարարներն աշխատանքներ են տանում` ճանապարհից քարերի մաքրման և բնականոն երթևեկության վերականգնման ուղղությամբ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական […]

Ինչու չի էժանանում գազի գինը /վիդեո/

2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում կնքվեց հայտնի գազային համաձայնագիրը, որով ֆիքսվեց Հայաստան մտնող գազի գինը և «Գազպրոմին» փոխանցվեց «Հայռուսգազարդի» վերջին 20 տոկոս բաժնեմասերն ու Հայաստան գազ ներմուծելու մենաշնորհը: Թեև այդ համաձայնագիրը ներկայացվում էր որպես դաշնակացային և արտոնյալ: Սակայն այս ընթացքում բնական գազի միջազգային գնի էական անկման ֆոնին Հայաստանում բնակարաններ մտնող բնական գազի էժանացման մասին խոսք […]

Հովիկ Աբրահամյանի կառավարությունը պարտավոր չի

Կառավարության այսօրվա նիստից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը խնդրեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին պարզբանումներ տալ «Նաիրիտ» ընկերության աշխատակիցների չվճարված աշխատավարձերի խնդրի հետ կապված: Տեւական ժամանակ է այս ընկերության աշխատակիցները պահանջում են իրենց մոտ 18 ամսվա չվճարված աշխատավարձերը վճարել: «Պիտի արձանագրենք, որ մենք ինչ խոստացել ենք, կատարել ենք: Ես ուզում եմ, որ բոլորը տեղյակ […]

Կիպրոսի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

Րոպեներ առաջ Կիպրոսի խորհրդարանում միաձայն` 54 կողմ ձայներով ընդունվել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Այս օրինագիծը պատիժ է նախատեսում այն անձանց համար, ովքեր կժխտեն ցեղասպանությունները, պատերազմական ժամանակաշրջանում եւ մարդկության դեմ հանցագործությունները: Այսպիսով, Կիպրոսը դարձավ Եվրոպայում 4-րդ պետությունը Հունաստանից, Սլովակիայից եւ Շվեյցարայից հետո, որ քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը:

Ռուսաստանում նավ է խորտակվել. կա 54 զոհ /վիդեո/

Ռուսաստանի Օխոտնի ծովում, Մագադանից 300 կմ հեռավորության վրա, նավ է խորտակվել, որում 132 հոգի է եղել: Միջադեպի արդյունքում 54 հոգի մահացել է, 63 հոգու հաջողվել է փրկվել, եւս մի քանի հոգու ճակատագիր առայժմ անհայտ է, հայտնում է “Интерфакс”-ը: Անձնակազմի փրկված անդամները խիստ տուժել են, նրանք շատ երկար ժամանակ անցկացրել են ջրում եւ ցրտահարվել են: Ներկայումս […]

Ողջերի հետ հարցը լուծեցինք, անցնում ենք ննջեցյալներին

Այսօր կառավարությունը որոշում կայացրեց Սուրբ Հարության տոնին հաջորդող երկուշաբթին համարել ոչ աշխատանքային: Զեկուցող ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պարզաբանեց, թե ինչու է խոսքը վերաբերում է միայն Զատկին հաջորդող օրվան և ոչ մյուս բոլոր տաղավար տոներին հաջորդող մեռելոցներին: Հիշեցնենք, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշել է իր նախորդի` Տիգրան Սարգսյանի օրոք հաստատված Տաղավար տոներին հաջորդող ոչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ