18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Արխիվ

Ծեծի են ենթարկվել Հիմնադիր խորհրդարանի անդամները

Նախախորհրդարանից տեղեկացնում են, որ Բերձորում անհայտ անձինք ծեծի են ենթարկվել մի խումբ մարդիկ, որոնց մեջ է նաև Քերոփ Ղազարյանը, Մխիթար Ավետիսյանը, որոնց մեջ կային նաև ազատամարտիկներ, ովքեր պետք է դիմավորեյին Երևանից-Արցախ ավտոերթով մեկնող մեքենաներին։   

Մենք Երևանում սխալվելու իրավունք չունենք. պատգամավորները սահմանային զորամասում էին /վիդեո/

”Մեզ համար մեծ պատիվ է այստեղ լինելը և Ձեզնից վարակվելը հայրենասիրությամբ, ևս մեկ անգամ գիտակցելը, որ հայրենիքը սկսվում է սահմանից, ևս մեկ անգամ գիտակցելը, որ մենք Երևանում սխալվելու իրավունք չունենք, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որպիսի հասնենք մեր երազների Հայաստանին՛՛,-Տավուշի մարզի զորամասերից մեկում (հայտնի Մեհրաբի զորամաս) ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նշենք, որ […]

Շարքից հանվել է հակառակորդի 2 դիրք, խփվել առնվազն 2 զինվոր

ԼՂՀ անվտանգությունն ապահովելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հունվարի 31-ին ժամը 13:00-14:00-ի սահմաններում դիմել են պատժիչ գործողությունների, որոնց արդյունքում շփման գծի արևելյան ուղղությամբ շարքից հանվել է հակառակորդի 2 դիրք և մեկ մարդատար ավտոմեքենա: Նույն ուղղությամբ մեկ այլ հատվածում խփվել է հակառակորդի առնվազն 2 զինվոր: ԼՂՀ ՊԲ մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն […]

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են ջրային տնտեսության արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են  ջրային տնտեսության արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր: Ներկայացվել են այդ ուղղությամբ Ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից իրականացվող աշխատանքների ընթացքը, որոնք առնչվում են համակարգի արդիականացմանը, խորքային հորերի վերագործարկմանը, պոմպակայանների վերանորոգմանը և այլն: Անդրադարձ է կատարվել նաև ոռոգման ջրի առավել պահանջարկ ունեցող մարզերի, այդ թվում […]

Բուրխասոտի քաղաքային խորհուրդը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Բուրխասոտ քաղաքի քաղաքային խորհուրդը հունվար ամսվա ընթացիկ նիստում («Compromis» և «EU» կուսակցությունների «կողմ» և «PSPV-PSOE» և «PP» կուսակցությունների «ձեռնպահ» քվեարկությամբ) ընդունեց «Compromis» կուսակցության ներկայացրած միջնորդագիրը, որով քաղաքային խորհուրդը պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և դատապարտում է դրա ընթացքում կատարված մարդկության դեմ հանցագործությունները։ Միջնորդագրում նշված է. «Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության հարյուրամյակը, ցեղասպանության, որը […]

Մութ բաներ կան տակը. Կարապետյանը՝ Գյումրու դեպքերից /վիդեո/

՛՛Ամեն ինչ չի պարզաբանված, մեկ հոգի չէր կարող այդքանն անել, ապացույցներ թողնել՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը՝ խոսելով Գյումրու դեպքերից: Ըստ նրա՝ բոլորի համար պետք է դաս լինի, որ պետք է ոչ թե ռուսամետ կամ արևմտամետ լինել, այլ հայամետ: ՛՛Մեզանից պետք է վախենան, բայց ես դեռ չեմ տեսել հակաքայլ՛՛,-նկատեց նա: Կարապետյանը […]

Ուրախ կլինեմ, որ վարչապետի ասածը կատարվի. տնտեսագետ /վիդեո/

՛՛Պետական համակարգում ասվածներն ու իրողությունները տարբեր են իրողություններ նան, տրամաբանական վեկտորն այնքան էլ հստակ չէ, իրենք ընդունում են, որ խնդրահարույց է, բայց փորձում են փոքրի միջոցով ստվերը կրճատել՛՛,-այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Արտակ Մանուկյանը՝ խոսելով ՛՛Շրջանառության հարկի՛՛ մասին օրենքից:  Տնտեսագետը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Կառավարության փաստարկը, որ տոկոսադրույքը 3,5%-ից 1 […]

Մեր ավտոերթը զինված չէ. նախախորհրդարան

՛՛100 ամյակը առանց ռեժիմի՛՛ շարժումը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասված է. Մեզ տեղեկություններ են հասնում, որ ռեժիմի ցուցումով Բերձորում մարդկանց են հավաքել, այդ թվում՝ քաղաքացիական հագուստով և որպես ազատամարտիկ ներկայացող ծպտյալ ոստիկանների, ովքեր պետք է խափանեն ավտոերթի մուտքը Արցախ:   Բերձորում հավաքված մարդկանց շրջանում սուտ լուրեր են տարածել, որ մենք զինված ենք: Բացի այդ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ