«Միլիոն ու կես պատճառ»/վիդեո/
Հայ աստղերի մասնակցությամբ «Միլիոն ու կես պատճառ» հոլովակը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Հայ աստղերի մասնակցությամբ «Միլիոն ու կես պատճառ» հոլովակը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Ապրիլի 22-24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 25-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, 22-24-ին լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով: 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ, 22-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 22-23-ին կնվազի 4-6 աստիճանով, 25-26-ին […]
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումների վերաբերյալ ոստիկանության գործառույթներին առնչվող հարցերովքաղաքացիներին պատշաճ տեղեկատվություն ապահովելու նպատակով, բացի մշտական գործող 1-02 հեռախոսահամարից, ապրիլի 22-ին, 23-ին և 24-ին ոստիկանությունում շուրջօրյա կգործեն նաև (+37410) 54-69-12, (+37410) 54-69-14 և (+37410) 56-12-37 հեռախոսահամարները: (+37410) 56-12-37 հեռախոսահամարը հասանելի կլինի նաև մեր երկիր ժամանած օտարազգի հյուրերի համար՝ անգլերեն լեզվով:
Ապրիլի 19-ին Բելգիայի Մեխելեն քաղաքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանի բացման հանդիսավոր արարողություն, որին ներկա էին և ելույթով հանդես եկան Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, Մեխելենի քաղաքապետ Բարտ Սոմերսը, Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչ Պետո Դեմիրչյանը և Մեխելենի «Ցեղասպանության թանգարանի» տնօրեն Հերման Վան Գութեմը: Խաչքարն օծվեց […]
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-յան իր ուղերձում չի արտասանի «ցեղասպանություն» բառը: Այդ մասին ասել են նախագահի աշխատակազմի ղեկավար Դենիս Դոնաֆն ու ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բեն Ռոդեսը Սպիտակ տանը տեղի ունեցած ամերիկահայ քաղաքական գործիչների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է asbarez.com-ը: ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանն այս կապակցությամբ ասել է, որ Օբամայի այս […]
«Պարտադիր չէ լինել միջազգային իրավաբան, որպեսզի հասկանալ, որ հայկական հարցը որակվում է Ցեղասպանություն»,-այսօր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ, այսպիսի համոզմունք հայտնեց պատմաբան, Էդինբուրգի համալսարանի եվրոպական պատմության պրոֆեսոր Դոնալդ Բլոքսհամը: «Ցեղասպանության պատմության մեջ սա լիարժեք ցեղասպանություն է. 1915թվականի սպանվածների քանակը հստակ խոսում է այն մասին, որ սա ցեղասպանություն է: Տարօրինակ կլինի, եթե մեկն այլ բան […]
Այսօր կառավարությունը որոշում է կայացրել`դադարեցնելու Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանի լիազորությունները: Բանն այն է, որ արդեն 20 օր է՝ Գուլոյանը Կոտայքի մարզպետ էր նշանակվել, սակայն նրա քաղաքապետի լիազորությունները չէին դադարեցվել:
Օրերս մեկը մյուսին հետեվեցին ահազանգերը, թե մի քանի մարզերում բրուցելոզի մասսայական դեպքեր են գրանցվել: Այսօր կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ասաց, որ կիրակի օրը թվով 254 նմուշառումներ են կատարվել և հիվանդների թվաքանակը հստակեցնելուց հետո բոլորի բուժումը կազմակերպվել է: «Հիվանդների թիվն այս պահին 19 է, որոնք բուժում են ստանում, եթե […]
Աշխարհահռչակ բրիտանացի իրավապաշտպան, ակադեմիկոս Ջեֆրի Ռոբերտսոնն այսօր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ նախ հիշեցրեց Հիտլերի հայտնի խոսքերը, թե ով պիտի որոշ ժամանակ անց հիշի Հայող ցեղասպանության մասին, ապա նկատեց. «Այս շաբաթ աշխարհը հիշում է հայերի սպանդը ու դրա անվանումը, որ այսօր մենք պիտակավորում ենք զանգվածային սպանությունների համար, որ կատարվել է ռասսայական ու կրոնական խտրականություների […]
























