Քննարկվել են հայ-քուվեյթյան համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդիին: Վարչապետը կարևորել է Քուվեյթի հետ արդյունավետ համագործակցության շարունակականությունը, երկկողմ տնտեսական կապերի ակտիվացումը և խորացումը: Երկուստեք հաջողված և արդյունավետ է գնահատվել ՀՀ վարչապետի՝ Քուվեյթ կատարած պաշտոնական այցը: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության համար և […]





































