02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Արխիվ

ԲՀԿ-ից առնետավազքի մեկնա՞րկ. Ժամանակ

“Ժամանակը” գրում է, որ երեկ ԲՀԿ կենտրոնական գրասենյակում հրավիրված նիստը դեռ չսկսված ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը լքեց այն եւ ոչ մի հարցի չպատասխանելով հեռացավ: “Նշենք, որ ԲՀԿ-ի ոչ բոլոր պատգամավորներն էին ժամանել գրասենյակ. չերեւացին, օրինակ Կարո Կարապետյանը, Արագած Մխոյանը, Տիգրան Ստեփանյանն ու Միքայել Մելքումյանը: Ավելի ուշ լուր տարածվեց, որ Հ. Ղարագյոզյանը ԲՀԿ կենտրոնական գրասենյակի […]

ԱԺ նիստերից ամենաշատը բացակայողների առաջին տասնյակը. Ժողովուրդ

 “Ժողովուրդը” գրում է, որ իրենք փորձել են պարզել, թե բացի Գագիկ Ծառուկյանից՝ էլ ովքեր են բացակայել ԱԺ նիստերից: “Եւ այսպես՝ուսումնասիրելով ԱԺ պատգամավորների գործունեությունը՝ բացահայտեցինք, որ ԱԺ նախորդ՝ աշնանային նստաշրջանի՝ սեպտեմբերի 8-ից դեկտեմբերի 4-ն ընկած ընթացքում ամենաշատ բացականեր ունի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նա 55 անգամ չի ներկայացել նիստերին: 2-րդ տեղում  ՀԱԿ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ […]

Ծաղիկ Ռուբոյին եւ 150 ազատամարտիկներին թույլ չեն տվել զորամաս մտնել. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ իրենց տեղեկություններով՝ Աժ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Գեւորգյանի /Ծաղիկ Ռուբո/ գլխավորությամբ առաջին գիծ մեկնած 150 ազատամարտիկներին թույլ չեն տվել մնալ ՀՀ ՊՆ որեւէ զորամասում: “Ինչպես հայտնի է՝ ԲՀԿ-ին կից ստեղծված “Երդվյալ ազատամարտիկների” միության 150 անդամներ փետրվարի 9-ին հայտարարեցին, որ գնում են ԼՂՀ՝ առաջին գծում զինվորների կողքին հերթապահելու համար: Պարզվում է, որ […]

Մարտական հենակետում զինվոր է զոհվել

Փետրվարի 14-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Արման Սերգեյի Օսիպյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: ԼՂՀ  ՊՆ  մամուլի […]

Ծառուկյանը չի կարող ստանալ Կրեմլի աջակցությունը. Մ. Կոլերով. 168 ժամ

“168 ժամը” գրում է, որ իրենց թղթակցի հարցին, թե Գագիկ Ծառուկյանը կարո՞ղ է ունենալ Կրեմլի աջակցությունը, “Ռեգնում” լրատվական-վերլուծական կայքի գլխավոր խմբագիր, ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական Մոդեստ Կոլերովը պատասխանել է: “”Ոչ, չի կարող: Եթե խոսքը հարգված քաղաքական գործչի մասին է, բարեգործի, բիզնեսմենի, ապա խնդիրներ չեն կարող լինել: Բայց եթե անձը ձևավորում է ընդդիմություն, պետք է […]

Ծառուկյանն իր ստորագրությունը դրեց ՀՀԿ խորհրդի գնահատականների տակ. Է. Շարմազանով. Առավոտ

“Առավոտը” գրում է, որ իրենց հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե կարդացե՞լ է ԲՀԿ առաջնորդի պատասխան ելույթը եւ ի՞նչ մեկնաբանություններ ունի, ՀՀ Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է. “”Այո, ես ծանոթացել եմ նշյալ անձի ելույթին եւ հերթական անգամ արձանագրել եմ. որ ինքը կարդում է այլ ուժերի կողմից իրեն հրամցված տեքստը: Ավելին ՝ չգիտակցելով, չհասկանալով, թե ինչ […]

Ծառուկյանի վիդեոն այդպես էլ չհայտնվեց. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակը” գրում է, որ երեկ մինչեւ օրվա վերջ այդպես էլ համացանցում չհայտնվեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթի վիդեո-տարբերակը, ինչը չվրիպեց սոցիալական ցանցերում օգտատերերի ուշադրությունից եւ զանազան վարկածների տեղիք տվեց: “Նույնիսկ Գագիկ Ծառուկյանին պատկանող “Կենտրոն” հեռուստաընկերության եթերում Ծառուկյանի ելույթը հնչում էր հաղորդավարների ընթերցմամբ: Երեկվա ընթացքում Գագիկ Ծառուկյանի ձայնը ոչ մի անգամ եթերում չի հնչել”,- գրում […]

Գլխավոր թուլությունը

Վերջերս Բրիտանիայի սրտաբանության խորհրդի ներկայացւոցիչները հարցումներ են անցկացրել` պարզելու համար, թե որն է մարդկանց գլխավոր թուլությունը: Նրանք հարցումներ են իրականացրել 3 000 հոգու շրջանակներում: Արդյունքում պարզվել է, որ մարդիկ շոկոլադից ավելի մեծ դժվարությամբ են հրաժարվում, քան ալկոհոլից, սուրճից եւ անգամ սեքսից, հայտնում է SBS-ը: Հարցվածների մեծամասնությունը խոստովանել է, որ գաղտնի է շոկոլադ ուտում, որպեսզի շրջապատը չիմանա, […]

Դաունի համախտանիշով /ֆոտո/

Երեկ Նյու-Յորքում մեկնարկեց Նորաձեւության շաբաթը: Կազմակերպիչները խոստացել են, որ այս անգամ միջոցառումը կտրուկ կտարբերվի նախորդ տարիներից: Շոուներից մեկի ժամանակառաջին անգամ իբրեւ մոդել հարթակ դուրս կգա Դաունի համախտանիշով աղջիկ: 30-ամյա Ջեմի Բրյուերը նման առաջարկ ստացել է ոճաբան Քերրի Հարրենից, ով զգեստներ է կարում առանձնահատուկ մարդկանց համար: ոճաբանն ասում է, որ իսկական գեղեցությունը չափանիշների մեջ չի կարող […]

Հայտարարեցին

Սերժ Սարգսյանը փետրվարի 12-ին ՀՀԿ քաղխորհրդի նիստում հանդես է եկել ընդարձակ ելույթով, որի բովանդակությունը Հայաստանի ներքաղաքական կյանքում նոր իրավիճակ է ստեղծում։ Ամբողջ ելույթի միակ թիրախը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է, ում մեղադրելով հազար ու մի հանցանքների մեջ, Սերժ Սարգսյանը սպառնալիքներով նրանից, ըստ էության, պահանջում է հեռանալ քաղաքականությունից եւ զբաղվել միայն գործարարությամբ։ Այսպիսի մի պահանջն, ինքնին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության կոպտագույն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված