29 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

Մեր իրավական ոլորտի աշխատակիցները վերահսկում են. նախարարը՝ զինվորների մայրերի հետ կապված միջադեպից

«Ինչ այսօր եղել է, ես, ճիշտն ասած, չեմ տիրապետում իրավիճակին, գտնում եմ, որ այն խնդիրները, որ բարձրացնում են զոհված զինծառայողների մայրերն, իրավական դաշտում են, և իրավական հարթության մեջ մեր իրավական ոլորտի աշխատակիցները վերահսկում են»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ գնահատական կտա ոստիկանների կողմից նախագահական նստավայրի դիմաց ուժի կիրառմանը խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի նկատմամբ:

Նախարարը նշեց, որ զոհված զինծառայողների մայրերի կողմից հնչեցված հայտարարություններն իրավական դաշտում են գտնվում. «Այն հրամանատարները, որոնք ադմինիստրատիվ դաշտում են խախտումներ կատարել, ՊՆ-ի կողմից համապատասխան տույժ ստացել են, իսկ որոնք իրավական դաշտում են, ապա իրավական ոլորտի աշխատակիցներն այդ ուղղությամբ աշխատում են»,-ասաց նախարարը: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ