06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արյունահեղություն կլինի. բնակիչներն զգուշացնում են /վիդեո/

Տերյան 23, 25 և Լալայանց 37 շենքերի բանկիչները բարձրաձայնում են՝ ցանկանում են հարկադիր կերպով վտարել իրենց շենքերից: «Սամվել Մայրապետյանը վերջին ճիգերն է անում՝ մեզ վտարելու համար և դիմել է դատարան, ու հարկադիր ծառայությունների միջոցով մեզ ծանուցումներ են եկել, որ դուք իրավունք չունե վաճառելու ձեր բանկարանները բացի մի ընկերությունից, որը տնօրինում է Սամվել Մայրապետյանը»,-այսօր «Հենարան» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց բանկիչներին Վարդան Գերավետյանը: Փաստաբան Մհեր Ասլանյանը նշեց, որ այս որոշումն ապօրինի է:

Բնակիչներից գեղանկարիչ Վարդան Գաբրիելյանը նկատեց, որ խախտվում են մարդկանց հիմնական իրավունքները, դրանք այս երկրում չեն հարգվում: «Էս ի՞նչ վերաբերմունք ա էս երկրի բնակչությանը, ի՞նչ վերաբերմունք է էս երկրի սեփականատերերին, լրիվ անհասկանալի է»,-ասաց նա: Վերջինս նշեց, որ մարդիկ սերնդե սերունդ ապրել են այս շենքերում, իսկ հիմա որոշել են այդ տարածքը գերակա շահ ճանաչել, սակայն իրենք դա չեն ընդունելու: 

«Մենք չենք տեղափոխվելու, մեզ համար նոր շենք կառուցելու կարիք չկա»,-նշեց նա: Վարդան Գերավետյանն էլ շեշտեց, որ իրենք պայքարելու են: «Ինքնապաշտպանության կդիմենք, վախենում եմ, որ արյունահեղություն էլ լինի»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ