17 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Միայն Ծառուկյա՞նի դեմ էր

Տերյան 25 շենքի բնակիչ Վարդան Գերավետյանը, ում և մյուս բանկիչներին ցանկանում են հարկադիր կերպով վտարել իրենց բնակարաններից, այսօր լրագրողների հետ հանդիպմանըւ հայտարարեց, որ դա արվում է գործարար Սամվել Մայրապետյանի համար: Նա նշեց, որ Մայրապետյանը քաղաքի բյուջեից մեծ գումար է թաքցրել, շենք է կառուցել: «Հիմա հարց է ծագում՝ Գագիկ Ծառուկյանի դեմ անձնավորված պայքա՞ր էր՝ որպես օլիգարխի, թե սա համակարգային բնույթ է կրում: Եթե կրում է, ուրեմն ես ասում եմ, բացահայտ երևում է, որ սա կոծկել են»,-նկատեց նա:

«Մայրապետյանն այս ամենը անում է հարկերից խուսափելու համար։ Նա բյուջեից 400.000 դոլար է թաքցրել։ Պետական կառավարման մարմիններն անտարբերության են մատնում մեր ձայնը, նրանք մարդկանց դրդում են ինքնիրավչության, ուստի մենք ամեն կերպ պայքարելու ենք մեր իրավունքների համար»,-հայտարարեց նա։

Գերավետյանն ասաց, որ ասյ հարցով դիմելու են բոլոր դեսպանատներին, քաղաքական ու-երին, թեկուզև չեն ցանկանում քաղաքականացնել այս հարցը: «Հայը, հասի տեսակն արժանի է լավ ապրելու, պետք չէ մեր գենոֆոնդը կորցնելով՝ գնանք դրսում շենացնելու»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ