02 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Նաիրիտցիները պատրաստ են շարունակել նստացույցը /վիդեո/

Նաիրիտցիները այսօր նորց ԱԺ դարպասների մոտ էին : Նրանք չեն պատրաստվում դադարեցնել իրենց պայքարը և հանուն իրենց չվճարված աշխատանքների կպայքարեն մինչև վերջ: Այդ մասին մեզ հետ զրույցում հավաստեց «Նաիրիտ» գործարանի  աշխատակիցների համակարգող խորհրդի անդամ Զոհրակ Հովհաննիսյանը:

«Նախարարը ասել է, որ երկու ամսում աշխատավարձերի պարտքը պետք է ամբողջությամբ մարեն,ու հենց դրանում է կայանում հավաքների ու նստացույցերի անհրաժեշտությունը: Այսօր մեր Աժ գալու նպատակը նրանում է, որ մենք ակնկալում ենք, որ որոշ պատգամավորներ, պարոն Զախարյանին հարց կտան՝ ճշտելու համար բաժնետոմսերի դէ յուրե հետ վերցմանը Հայաստանի կառավարության կողմից՝ ո՞ր ժամկետում կլինի,ու նաև երկու ամսվա ընթացքում կստանանք արդյո՞ք մեր աշխատավարձերը»,-նշեց Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների՝ 18-24 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են Կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ