06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Դոլարը թանկանում է

ՀՀ կենտրոնական բանկից  տեղեկացնում են, որ այսօր` ապրիլի 2-ին, սահմանվել են նոր փոխարժեքներ: ԱՄՆ 1 դոլարի փոխարժեքն աճել է 1.04 դրամով` դառնալով 472.37 դրամ, աճ է արձանագրել նաև Եվրոյի փոխարժեքը՝ 4.94 դրամով, այն այժմ կազմում է 511.34 դրամ, իսկ ռուբլու փոխարժեքն աճել է 0.23 դրամով` դառնալով 8.31 դրամ: 

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Յանակիս Օմիրուի հետ

 Շարունակվում է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Կիպրոսի Հանրապետություն: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Արմեն Մխիթարյանը, Միքայել Մանուկյանը եւ Լյուդմիլա Սարգսյանը: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուն: Հանդիպման ընթացքում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհակալություն […]

Ահաբեկիչները հարձակվել են համալսարանի վրա. 174 զոհ կա /վիդեո/

Ահաբեկիչները հարձակվել են Քենիայի համալսարանի վրա, ինչի արդյունքում 174 հոգի է մահացել, 60 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, հայտնում է «Интерфакс»-ը:  Ոստիկաններին հաջողվել է չեզոքացնել ահաբեկիչներին, նրանք ազատ են արձակել 587 հոգու: Ինչպես պարզվել է, համալսարանը գրոհել են «Ալ-Շաբաբ» խմբավորման ահաբեկիչները: Դեպքը կատարվել է հինգշաբթի առավոտյան: Չորս դիմակավորված մարդիկ գցել են պայթուցիկներ համալսարանի գլխավոր […]

Ողբերգական ավտովթար. 2 զոհ, 2 վիրավոր

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Ford Transit մակնիշի 34 MF 247 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Տանձուտ գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել է բնակելի շինության պատին : Վթարի հետևանքով 2 հոգի մահացել են 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի բժշկական […]

Սուրբ Զատիկին Մայր Աթոռում մեծ իրադարձություն է սպասվում /վիդեո/

 «Ավագ շաբաթը մեր կյանքի կարևորագույն շրջանն է: Այսօրվա մարդու համար շատ մեծ խորհուրդ ունի: Զուտ ծիսական առումով Ավագ հինգշաբթի օրվանից է սկսվում մեր տերունական ճանապարհորդությունը»,- «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Նա նշեց, որ Ավագ հինգշաբթի տեղի է ունենում ոտնլվայի արարողությունը, Տիրջող Մատնության գիշերն […]

Ուրիշ պետության մեջ ինձ ստրուկ եմ զգում. ազատամարտիկ

«Իմ հայրենիքից բացի ոչ մի տեղ ես ինձ հայրենիք չեմ տեսնում: Հեռանալով իմ հայրենիքից ես մեկ ուրիշ պետության մեջ ինձ ստրուկ եմ զգում»,-մեզ հետ զրույցում ասաց ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանը (Մալական): Ազատամարտիկը նշեց, որ սեփական հայրենիքում,ինքը կարող է վստահ ներկայացնել իր պահանջները Հայաստանի հանրապետության կառավարությանը: «Հավերժ փառք Վազգեն Սարգսյանին՝ ինձ աջակցեց պատերազմից հետո գնալ արտերկրում բուժվելու: […]

Այսօր Ավագ ուրբաթ է /վիդեո/

Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է: Այդ օրը տեղի է ունենում Խաչելության կարգ: Երեկոյան ժամերգությունից հետո նախատոնակի արարողության ընթացքում կատարվում է Թաղման կարգ, երբ Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը՝ պատրաստված ծաղիկներից եւ ծառի ճյուղերից պտտում են եկեղեցու շուրջ՝ ի տես հավատավոր ժողովրդի:  Աղբյուր՝ Qahana.am

Ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 3-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Մարալիկի, Արթիկի, Սևանի, Ճամբարակի ավտոճանապարհներին տեղում է ձյուն: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Այնտեղ, ուր Թեհլերյանը գնդակահարեց Թալեաթ փաշային, ապրիլի 3-ին ֆլեշմոբ կանցկացվի

Ապրիլի 2-ին, հերոս հայորդի Սողոմոն Թեհլերյանի ծննդյան օրը, գերմանական Համբուրգ քաղաքում տեղի ունեցավ Մեծ Եղեռնի 100 ամյակին նվիրված ֆլեշմոբ-ակցիա: Համբուրգում բացվեց Մեծ Եղեռնի 100 ամյակի խորհուրդը կրող 100 մետր երկայնք ունեցող Հայոց Եռագույնը: Նմանատիպ ևս մեկ ակցիա է նախատեսվում իրականացնել նաև Գերմանական Բեռլին քաղաքում, հենց այն վայրում, որտեղ 1921 թվականի մարտի 15-ին Սողոմոն Թեհլերյանի կողմից […]

Լուծում է գտնվել. Իրանի նկատմամբ պատժամիջոցները կհանվեն

Նախօրեին Լոզանում ավարտվել է Իրանի և վեցնյակի` Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունների լիագումար նիստը, որը տեւել է 8 օր: Նիստի արդյունքում կողմերին հաջողվել է համաձայնության գալ Իրանի միջուկային ծրագրի ապագայի շուրջ, հայտնում է հայտնում է Russia Today-ը: Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը Twitter-ի իր էջում գրառում է արել եւ տեղեկացրել, որ «լուծում է գտնվել» […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ