Մտածեք այս մասին

Լավ է մի պատառ համով հացը՝ խաղաղասիրությամբ, քան միս ու բարիքով լի տունը՝ թշնամությամբ: Առակաց 17: 1
Լավ է մի պատառ համով հացը՝ խաղաղասիրությամբ, քան միս ու բարիքով լի տունը՝ թշնամությամբ: Առակաց 17: 1
Ռուսաստանում անհայտ անձը սպառնացել է պայթեցնել «Տաշիր գրուպ» ընկերությանը պատկանող «Ռիո» սուպերմարկետների ցանցի Մոսկվայում և Յարոսլավլում գտնվող խանութները, որը պատկանում է գործարար Սամվել Կարապետյանին, գրում է Tass.ru-ն: Անանուն ինչ-որ մեկը զանգել է նշված քաղաքների «ՌԻՈ» սուպերմարկետներ և սպառնացել պայթեցնել դրանք: Մոսկվայում գտնվող «Ռիո» սուպերմարկետների ցանցի 4 խանունթներում իրականացվել է մարդկանց տարհանում և ստուգումներ են անցկացվում: […]
Հանրապետության տարածքում` Հունիսի 16-18-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ արագությամբ: 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 16-18-ին էապես չի փոխվի, 19-20-ին կբարձրանա 2-3 աստիճանով: Երևանում` Հունիսի 16-17-ի երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և […]
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. Մայիսի 2-ին Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում տեղի ունեցած միջադեպի գործով այսօր մեղադրանք է առաջադրվել եւս մեկ քաղաքացու, մյուսի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն, նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Մուշեղ Զաքարյանի նկատմամբ բռնություններ կիրառած խմբի կազմում եղել են նաև ՀՀ քաղաքացիներ […]
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 16-ին`պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն. Երևան քաղաքի` «Հարավ» մասնաճյուղ` 10:00-13:30 Զավարյան փ. 72-86 սեփական տները, Քաջազնունի փ. 1, 3, 7, 9 շենքերը և հարակից հանրային բաժանորդները, 14:00-16:30 Սարյան փ. 24, 24Ա, 26, 30, Մայիսյան փ. 52 շենքերը, Կոնդ թաղ. 1-20 սեփական տները և հարակից […]
«Իրավունք» թերթը գրում է. «Համահայկական ծնողական կոմիտե» ՀԿ նախագահ Արման Բոշյանն լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի սեռական փոքրամասնությունների աջակցությանը, որը կատարվում է Արեւմուտքից, ասաց` անում են ամեն ինչ` Հայաստանում բնական աճը չապահովելու համար: «Այսօր հակամարտություն կա ՌԴ-ի եւ Արեւմուտքի միջեւ, որից անմասն չի մնում մեր երկիրը: Չմոռանանք մեր հարեւան երկրների` Ադրբեջանի եւ Թուրքիայի մասին, որոնք […]
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ»- ի տեղեկություններով՝ շաբաթ օրը Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ական էլիտայի գլխավորությամբ Մոսկվայում մասնակցել է հայտնի հայ միլիոնատեր, «Ավալոն» ընկերության սեփականատեր, ՌԴ-ում «Մերսեդես» ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ, ՌԴ գլխավոր դատախազությունում ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչ Կամո Ավագումյանի որդու հարսանիքին: Ըստ լուրերի՝ նրա որդին ամուսնացել է Մոսկվայի գլխավոր ուռոլոգ Արամայիս Կամալովի դստեր հետ: Սերժ Սարգսյանը` ՀՀԿ-ականների […]
Հունիսի 16-ին, ժամը 01.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 60 շենքի հետնամասում՝ ավտոտնակում պայթյունի ձայն է լսվել, ավտոմեքենա է այրվում, կա տուժած: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՃԿԱԿ օպերատիվ և ԱԻ արձագանքման խմբերը: Պարզվել է, որ տեղի է ունեցել պայթյուն. թիվ 1998 ավտոտնակի դարպասները շպրտվել են հարակից սեփական տան ուղղությամբ […]
«Ժամանակ» թերթը գրում է. Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվեց Կարինե Սոբչենկոյի գործի դատական քննությունը: Ըստ մեղադրանքի՝ 42-ամյա Կարինե Սոբչենկոն 2014 թվականի հունիսի 29-ին Երևանի Անդրֆեդերացիայի 1-ին նրբանցքի տներից մեկի նկուղային հարկի սենյակում խոհանոցային դանակով երկու հարված է հասցրել ու կյանքից զրկել Կարեն Մ.-ին: Կարինե Սոբչենկոն մեղադրվում է դիտավորյալ […]
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ որ ՀՀ իշխանություններն արդեն կայացրել են քաղաքական որոշում, թե ով պետք է դառնա պոլիտեխնիկի ռեկտոր: Իշխանությունները սատարելու են դաշնակցական, Աժ նախկին պատգամավոր Ոստանիկ Մարուխյանի թեկնածությունը՝ այդ քայլով հընթացս լուծելով ՀՅԴ-ի հետ մերձեցման խնդիրը: Նկատենք, որ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշտոյանը վերջերս ջանք ու եռանդ չի խնայում հրապարակային կերպով […]