Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Ժնևում
Մայիսի 16-ին ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակում Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզսստանի, Տաջիկստանի մշտական ներկայացուցչությունների մասնակցությամբ տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին: Միջոցառմանը Հայաստանը ներկայացավ իր ազգային տաղավարով, որում զետեղված էին ֆաշիզմի դեմ մղված պայքարում հայ ժողովրդի ունեցած մեծ ներդրումը պատկերող պաստառներ, մարշալներ Հովհաննես Բաղրամյանի, Համազասպ Բաբաջանյանի, Սերգեյ Խուդյակովի (Արմենակ Խամփերյանցի), Ագանովի […]