22 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Ովքեր են մասնակցելու Ծառուկյանի եկեղեցու բացմանը. Հրապարակ

Հուլիսի 22–ին ժամը 17։00–ին կկայանա ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ Նոր Հաճնում կառուցված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բացումը։ «Հրապարակի» տեղեկություններով՝ եկեղեցին կօծի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն, ներկա է լինելու ողջ քաղաքական էլիտան՝ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, պատգամավորներ, այլ քաղաքական գործիչներ:

Հնարավոր է, որ ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ևս ներկա լինի՝ հաշվի առնելով, որ նախորդ եկեղեցիների բացմանը նա միշտ հյուրերի առաջին, պատվավոր շարքում է եղել։ Եկեղեցում բացումից հետո մեծ խնջույք է լինելու Ծառուկայնի «Փարավոն» ռեստորանային համալիրում, երգելու են շոու բիզնեսի ներկայացուցիչները:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ