06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Բազմակողմանի սահմանադրական բարեփոխումը կարող է իրականացվել միայն հասարակության ներսում լայն կոնսենսուսի հիման վրա. Հերմինե Նաղդալյան

 ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում այսօր ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն իր բացման խոսքում կարևորեց Սերժ Սարգսյանի կողմից նախաձեռնած սահմանադրական բարեփոխումները՝ նշելով , որ  այն նպատակաուղղված է օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների ու  ազատությունների համար սահմանադրական երաշխիքների հետագա ուժեղացմանը, լիազորությունների պատշաճ հավասարակշռությանը և հանրային կառավարման  արդյունավետության ընդլայնմանը: Ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև՝   […]

Մեղավորը Ռոբերտ Քոչարյանն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: – Պարոն Բագրատյան, ինչքանո՞վ եք արդարացված եւ հիմնավոր համարում ՀԷՑ-ի կողմից 17 դրամով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտը: – Հարցն այն է, որ ՀէՑ-ը ներկայացրել է 250 միլիոն դոլարի պարտք, մինչդեռ այն պետք է աշխատեր 6 տոկոս շահութաբերությամբ, ընդ որում՝ կորուստների բավականին բարձր թվով: Բայց […]

Բոլորդ դռները փակեք, գնացեք

«Հայաստանում նման որակի պատասխանատվություն պետք է լինի՝ ոչ միայն ազատել աշխատանքից, այլ «կանգնել» կամուրջի տակ: Կառավարման մեջ անհաջողությունը չեն բացատրում, կառավարիչը մի արդյունք ունի հաջողություն, անհաջողության ժամանակ ամենաթեթև տարբերակն այն է, որ ինքը դիմում գրի ու հեռանա, ու լավ կլինի՝ Հայաստանից էլ հեռանա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը՝ խոսելով էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման […]

Արսենը տառապում է.նրան օգնություն է անհրաժեշտ

Արսեն Գագիկի Պողոսյանը ծնվել է 1995 թվականին Շիրակի մարզի Հոռոմ գյուղում: Մեկ տարի առաջ քախցքեղից մահանում է նրա հայրը՝ Գագիկ Պողոսյանը: 2014 թվականի դեկտեմբերի 24-ին Արսենը վատ է զգում, հունվարին դիմում է բժշկական հետազոտության և պարզվում է, որ տառապում է քախցկեղով: 2015 թվականի փետրվարի 10-ին Արսենին վիրահատում են Բելգորոդ քաղաքում և ապրիլին վերադառնում հայրենիք: Սակայն […]

Թուրքիայում կրակել են 19-ամյա երգչուհու գլխին

Թուրքիայում կրակել են 19-ամյա երգչուհի Մութլու Քայան գլխին, նա տեղափոխվել է հիվանդանոց: Երգուհու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, հայտնում է Lenta.ru-ն: Մինչ այդ աղջիկն իր հասցեին սպառնալիքներ է ստացել՝ թուրքական հեռուստաընկերությամբ հեռարձակվող հայտնի երգի մրցույթին մասնակցելու որոշման հետ կապված:  Նախնական տվյալներով` հարձակվողը գիշերը մտել է երգչուհու տան այգին և կրակել ննջարանի պատուհանից:

Էլեկտրաէներգիայի գինը կարելի է իջեցնել /վիդեո/

«Երբ որ արտադրական հզորություններ ունենք, քիչ ենք սպառում, դրան էլ գումարվում է այն, որ ավելի քիչանալու է բնակչության կողմից սպառումն, ինքն ավտոմատ էլի անդրադառնալուէ  սակագնի բարձրացմանը: Այսինքն՝ այս լուծումը, եթե պետությունը չունի ռազմավարություն, ամրագրել է պարբերաբար բարձրացումների տեխնոլոգիա»,-այսօր «Հենարան» ակումբում ասւոլիսին ասաց տնտեսագետ Արտակ Մանուկյանը: Նա նշեց, որ  ցավալի է, որ ներկայումս հաճախ է խոսվում […]

Ձեռքերն այրել են ու հարկադրել.հացադուլ նախագահականի մոտ /վիդեո/

80 ամյա Թագուհի Չոլախյանը այսօր վաղ առավոտից հացադուլ է հայտարարել և իր բողոքի ձայնն է փորձում բարձրացնել նախագահական նստավայրի մոտ: Տարեց կինը վատառողջ է ու իր փոխանցմամբ բարձր ճնշում ունի: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ պատրաստ է ավելի ծայրահեղ քայլերի, քանի որ որդուն անհարկի մեղադրել են ու դատապարտել 12 տարվա ազատազրկման: Մեզ պարզելով ձեռքի […]

Ամենաէժանը մոմը՝ Աստվածընկալում.օրվա կադր

Լուսանկարն արված է Արագածոտնի մարզի Հարթավանի Աստվածընկալ եկեղեցու մոտ: Չնայած եկեղեցին խոնարհված է, սակայն հարյուրավոր մարդիկ են գալիս այստեղ աղոթելու: Թերեւս ամենաէժանը մոմն այստեղ է վաճառվում՝ 50 դրամ: Հայաստանյան եկեղեցիներում այս տեսակ մոմերն արժեն 60 դրամ:

Եգիպտոսի կառավարությունը սահմանափակել է իր քաղաքացիների մուտքը Թուրքիա

Եգիպտոսի կառավարությունը սահմանափակել է իր երկրի քաղաքացիների` Թուրքիա մեկնելու իրավունքը: Արական սեռի ներկայացուցիչներից հետո սահմանափակում է դրվել նաև իգական սեռի քաղաքացիների համար: Թուրքական «Sozcu.com» լրատվակայքի համաձայն` 18-40 տարեկան կանայք այսուհետև Եգիպտոսից Թուրքիա կարող են մեկնել միայն 72 ժամ տևող հարցաքննությունից հետո տրվող հատուկ թույլտվությամբ: Ըստ նույն աղբյուրի` այս միջոցառման նպատակն է կանխարգելել Եգիպտոսի քաղաքացիների`  Թուրքիայով […]

Առու կա, որ չպետք է ջուր խմես

Ազգային ժողովում քննարկվում է Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2014 թվականի նոյեմբերի 12-ին Հռոմում ստորագրված «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի (ԵԳՖԱԾ) ֆինանսավորման համաձայնագիրը: ՕԵԿ խմբակցության Հովհաննես Մարգարյանն ասաց, թե ոչ ոք դեմ չէ, որ Հայաստանում գյուղատնտեսությունը զարգանա, սակայն կան մի շարք մտավախություններ: Պատգամավորը շեշտեց, որ ըստ ծրագրի 4,1 միլիոն, ներառյալ հարկերը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ