06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Դեռահասը հրդեհել է իրենց բնակարանը, կան զոհեր

Մոսկվայի բարձրահարկ շենքերից մեկի բնակարանում հրդեհ է բռնկվել, ինչի արդյունքում 48-ամյա կինն ու նրա 12-ամյա դուստրը մահացել են, հայտնում է “Интерфакс”-ը: Պարզվել է, որ բնակարանը հրդեհել է 16-ամյա դեռահասը, ով ասել է, որ միշտ վիճել է խորթ հոր հետ, ինչի պատճառով էլ նման քայլի է գնացել: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

«Ես սիրում եմ Աստծո գոյությունն իմ կյանքում». Էրիկ Բարսեղյան

Qahana.am կայքի այս շաբաթվա հյուրն է Երևանի Կինոյի և Թատրոնի պետական ինստիտուտի Ուսանողական թատրոնի տնօրեն Էրիկ Բարսեղյանը: Եկեղեցին երիտասարդացե՞լ է:Եթե նկատի ունեք երիտասարդների համախմբումը Հայ առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ, ապա, այո, ակնհայտ է, որ բոլոր թեմերն ունեն հիանալի երիտասարդաց միություններ։ Այսօր նկատում ենք, որ երիտասարդների կապը եկեղեցու հետ օրեցօր ամրանում է։ Այդ են վկայում այն […]

Ստացել են հավաստագիր

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամաններով` 2015թ. ապրիլի 28-ից մայիսի 13-ն ընկած ժամանկահատվածում  անցկացված  հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու քննությունների գրավոր և բանավոր փուլերը դրական արդյունքներով հանձնած հավակնորդներին տրվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք` հավաստագիր: Հավաստագրման քննություններին մասնակցել է 237 հավակնորդ, որոնցից 183-ը ստացել են  հավաստագիր:

Վրաերթի են ենթարկվել 8 ամյա աղջիկ, 8 ամյա տղա և 18 ամյա աղջիկ

Մայիսի 18-ին, ժամը 18.45-ին, «Աստա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Դրոյի փողոցի թիվ 23 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 8-ամյա աղջկա, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Մայիսի 18-ին, ժամը 16.45-ին, Երևան-Մեղրի ճանապարհի 186 կմ-ին` Սառնակունք գյուղում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի և նրան տեղափոխել հիվանդանոց: Կատարվում […]

«Որևէ հայ որևիցե մեկից ազատվելու մասին չի մտածում»

«Կարծում եմ՝ որևէ հայ որևիցե մեկից ազատվելու մասին չի մտածում»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե ո՞րն է պատճառը, որ իշխող ՀՀԿ-ն ցանկություն չունի ազատվել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանից: «Պետք է մտածել հետևյալի մասին, որ նման դեպքեր չլինեն, առավել ևս չեմ կարծում, որ կանխավ պետք է տեսակետ հայտնեմ, կարծում […]

Աշակերտները փոփոխություններ են առաջարկում

Հանրապետության մոտ 40 ավագ դպրոցների աշակերտական ինքնակառավարման մարմինների ավելի քան 120 անդամներ, մանկավարժական խորհուրդների, կրթության պետական կառավարման լիազոր մարմնի, հասարակական սեկտորի ներկայացուցիչներ, ավագ դպրոցների տնօրեններ մայիսի 19-ին մասնակցում էին աշակերտական ինքնավարության մարմինների 3-րդ համադպրոցական համաժողովին։ Այն կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ), որն արդեն 3-րդ տարին ծրագրեր է իրականացնում աշակերտական խորհուրդների հզորացման ուղղությամբ։ ՀՀ կրթության […]

«Որ հանրությունը չհայտնվի շփոթմունքի մեջ»

«Հանրաքվեի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը երկու թերություն է նկատել: Նախագծի քննարկմանը, հիմնական զեկուցող ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանից նա հարցրեց, թե ինչպես է ապահովելու հավասար քարոզչությունը «այո»-ի և «ոչ»-ի կողմնակիցների համար: Նա նկատեց, որ եթե ընտրությունների ժամանակ ընտրական օրենսգիրքն ապահովում է թեկնածուների համար հավասար պայմաններ […]

Բարեւ Թվիթեր, Բարաքն է, լուրջ. Օբաման Թվիթերում էջ ունի /ֆոտո/

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Թվիթերում էջ է ստեղծել, եւ ընդամենը մեկ օրվա մեջ նրա հետեւորդների թիվը հասել է 1.34 միլիոնի: Նախագահի էջում հաղորդագրություն է տեղադրված, որում ասվում է. «Բարեւ Թվիթեր, Բարաքն է, լուրջ: 6 տարի է` երկրի ղեկին եմ, եւ միայն հիմա ինձ սեփական էջ տվեցին»:

Հեռանկար կա

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հարավաֆրիկյան Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստիան Ալբերտուս Բասսոնը: Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և ընդգծել, որ Հայաստանը կարևորում է Աֆրիկյան տարածաշրջանի երկրների՝ այդ թվում Հարավաֆրիկյան Հանրապետության հետ, բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացումը: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ պաշտոնավարման ժամանակաշրջանում դեսպան Քրիստիան […]

Հանդիպում սիրիահայ աշակերտների և նրանց ծնողների հետ

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը հերթական հանդիպման էր հրավիրել Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում սովորող սիրիահայ աշակերտներին ու նրանց ծնողներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երեխաների ուսուցման, ինչպես նաև շրջապատի հետ հաղորդակցության, սոցիալական ներընդգրկման և ընդհանուր դաստիարակությանն առնչվող այլ հարցեր։ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը կարևորել է հատկապես ավարտական դասարաններում սովորող սիրիահայ աշակերտների մասնագիտական կողմնորոշման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ