06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Ծառուկյանի Էդոն կին քաշքշո՞ղ է. Ժողովուրդ

Նախօրեին կայծակնային արագությամբ տարածվեց լուրն այն մասին, որ Գագիկ Ծառուկյանի թիկնազորը քաշքշել է Աբովյանի շուկայի առևտրականներին, նրանց լցրել ավտոմեքենաները և տարել Առինջ՝ հընթացս խոչընդոտելով լրագրողների աշխատանքը: Լուրի միակ հիմնավորումն «Աբովյան» հեռուստաընկերության տնօրեն Ազնիվ Չիզմեչյանի կողմից ոստիկանությանը տված հաղորդում էր, որ իրենց լրագրողի աշխատանքը խոչընդոտվել է:  «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ […]

Քոքոբելյանը Հովհաննիսյանին գումա՞ր է պարտք. Իրավունք

«Իրավունքը» «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանից պարզել է՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, թե իր ու «Ժառանգություն» կուսակցության միջև տարաձայնությունների հիմնական պատճառը ֆինանսականն է եղել: Ըստ լուրերի՝ Քոքոբելյանը խոստացել է Րաֆֆի Հովհաննիսյանին մեծ գումար՝ խորհրդարանում հայտնվելու դեպքում, սակայն այդպես էլ իր խոստումը չի կատարել: «Դա աբսուրդի ժանրից  է և ոչ կոռեկտ»,-ասել է Քոքոբելյանը: Շարունակությունը՝ թերթի […]

Հայաստանը «Եվրատեսիլի» եզրափակչում է.մեր մասնակիցների հրաշալի ելույթը /վիդեո/

 Նախօրեին Ավստրիայի մայրաքաղաք Վիենայում տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2015»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը, որտեղ մասնակցում էին նաեւ Հայաստանի ներկայացուցիչները: Հայաստանը ներկայացնող Genealogy խումբը՝ «Առերեսվի’ր ստվերին» (Face the Shadow) երգով հաղթահարեց առաջին փուլը։ Եզրափակիչ անցան նաեւԱլբանիան, Բելգիան, Էստոնիան, Ռուսաստանը, Վրաստանը, Հունաստանը, Հունգարիան, Ռումինիան, Սերբիան: Եզրափակիչը կկայանա շաբաթ երեկոյան, իսկ մինչ այդ՝ հինգշաբթի օրը տեղի կունենա երկրորդ կիսաեզրափակիչը։

Ձերբակալվել են քրեական հեղինակություններ Ղռերի Ավոն ու որդին. Հրապարակ

Օրերս ոստիկանությունը ձերբակալել է քրեական հեղինակություն Ղռերի Ավոյին և նրա որդուն: «Հրապարակի» տեղեկություններով՝ անձի առևանգման և ապօրինի ազատությունից զրկելու հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում: Նախաքննական մարմինը դիմել էր դատարան՝ խափանման միջոց կալանքի համար, սակայն Աջափնյակ և Դավթաշեն դատարանը գրավ է կիրառել՝ 3 մլն դրամ, և Ղռերի Ավոն ու որդին ազատ են արձակվել: Առավել մանրամասն՝ թերթի […]

«Ընկերությունը հո չի՞ վերացել». Հրապարակ

«Հրապարակը» ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանից հետաքրքրվել է, թե հանդիպում է Գագիկ Ծառուկյանի հետ. «Նայած առիթի, նայած ժամանակ. մեր ընկերությունը հո չի՞ վերացել»: Դիտարկմանը, թե ասում են՝ նա շարունակում է զբաղվել քաղաքականությամբ, պատգամավորն արձագանքել է. «Հերյուրանքներ են»: Իսկ Աբովյանի ընտրություններում նույնպես պետք է Մանուկյանը «համակարգի՞ գործընթացները», ասել է. «Չէ, չէ, ԲՀԿ-ն ընտրություններին չի խառնվում. Աբովյանում ի՞նչ խառնվենք, […]

Ակումբում տարեդարձը շարունակվել է դանակով ու ծեծանակով «պարերի» տակ. Ժամանակ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ սկսվեց Վահե և Անդրանիկ Մարտիրոսյանների գործի դատական քննությունը: 22-ամյա Վահեն և 27-ամյա Անդրանիկը հորեղբորորդիներ են: Նրանք կողք կողքի նստած են ամբաստանյալի աթոռին ու մեղադրվում են նույն խմբի կազմում տուժողի առողջությանը խուլիգանական դրդումներով ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ […]

Պալաչը՝ Ծառուկյանի թինկազորի պետի կողմից ծեծվելու լուրերից. Ժամանակ

Աբովյանի քաղաքապետի նախընտրական փուլը գնալով ավելի է թեժանում: Նույնիսկ տեղեկություններ են տարածվել, որ երեկ գիշեր Ծառուկյանի թիկնազորի պետ Էդոն դաժան ծեծի է ենթարկել քաղաքապետի թեկնածու Արթուր Հարությունյանին` Պալաչին: Արթուր Հարությունյանը «Ժամանակի» հետ զրույցում այս տեղեկությունը լսելով` վրդովվել է, ապա ասել, թե նման լուրեր տարածելով` փորձում են իրեն վարկաբեկել ընտրողների մոտ: Նա վստահեցրեց, որ նման բան […]

Ատամները սրած. Հայկական ժամանակ

Ազգային ժողովում երեկ բոլորը և հատկապես լրագրողները մեծ անհամբերությամբ սպասում էին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, ով պետք է խորհրդարանին ներկայացնի գլխավոր դատախազության նախորդ տարվա հաշվետվությունը: Այս ընթացքում բազմաթիվ հարցեր են կուտակվել, և սպասվում է, որ հաշվետվության քննարկումը բուռն կանցնի: Սակայն Կոստանյանը երեկ ԱԺ-ում չի եղել, հավանաբար այսօր կգա: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մարզպետ ջան, քեզ պե՞տք ա. Հայկական ժամանակ

Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ընտանիքի անդամները երջանիկ աստղի տակ են ծնվել: Մարզպետի կինը և երկու զավակները նախորդ տարի նկիրատվության կարգով գումար են ստացել և աշխատավարձի հետ կապ չունեցող եկամուտներ գրանցել: Մարզպետի կնոջ՝ Նաիրա Ներսիսյանի միջոցները 2014-ին աճել են 12 միլիոնից հասնելով 15 մլն դրամի, 18 հազար ԱՄՆ դոլարից 21 հազարի, և 8000 եվրոյից 16 հազարի… […]

Վերադարձրեք ժպիտը մեր ժողովրդին

«Նախորդ վարչապետին որ հանել էին, ես նրա աշխատանքը գնահատեցի զրո, հիմա մեկ տարի է անցել, որը ոչ շատ է, ոչ քիչ է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանն՝ անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարության մեկամյա գործունեությանը: Նա նշեց, որ ինչ-ինչ քայլեր երևում են: «Տեսանելի է, որ պայքար սկսվեց կոռուպցիայի դեմ»,-ասաց նա: Սակայն, ըստ Գասպարյանի, այդքանով չպիտի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ